
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի վերաբերյալ:
«Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ը համապատասխան նյութեր է նախապատրաստում», — ասված է Հովհաննիսյանի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դեպի հավաքակայան երթեւեկող ավտոբուսը շրջափակվել էքաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով: Միջադեպի ընթացքում ոստիկանները բացակայում էին: «Նկարում են, մի արեք», — հայտարարում էին ավտոբուսը կանգնեցրած տղաները: