
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջով դիմել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին:
Նա մասնավորապես գրել է.
«Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր հարգելի տիկին Աննա ջան, Երևանում 14-ամյա աուտիզմ ունեցող տղայի հետ փողոցում է հայտնվել Ալեքսանդրիան, որին 2 շաբաթից ավելի հնարավոր եղավ տեղավորել Պտղունք գյուղում գտնվող «Լայթ հաուս» հայ ամերիկյան կազմակերպությունում:
Այնտեղ այևս հնարավոր չէ նրանց կեցությունը: Դիմել եմ տարբեր մարդկանց, պաշտոնյաների, որ գոնե մի հանրակացարանում փոքրիկ սենյակ տրամադրեն, որովհետև տղան առանց մոր ոչ մի վայրկյան չի մնում, որպեսզի մայրը գոնե աշխատի ու վարձով տուն գտնեն: Ի դեպ հանրակացարանները գտնվում են պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, դիմել եմ նաև այդ կոմիտեի նախագահ պարոն Նարեկ Բաբայանին, սակայն պատասխան չստացա:
Խնդրում եմ օգնեք Ալեքսանդրիային, քանի դեռ «Լայթ հաուսից» նրանց չեն հանել ու նրանք կրկին փողոցում չեն հայտնվել:
Շնորհակալ եմ