Այ հհկ-ական այսօրվա թափթփուկներ, դուք, որ ձեզ նժդեհական էիք համարում` մի տող անգամ կարդացած կաք… Ալիս Սողոմոնյան

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ԵՎ… ՆԵՐՔԻՆ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ
«Տականքներ» մակդիրը երանելի Նժդեհինն է, որ դրել էր ժողովրդի ազատ կամքին, երկրին նվիրյալ անձնազոհ մարդկանց ազատ քայլը խոչնդոտող մարդկանց: Նժդեհն այն հայ զորավարն էր, ում անունով այսօր էլ երդվում է ամեն ազնիվ հայ:

Նժդեհի հոգին ինչ-որ չափով խաղաղվել էր, երբ տասնամյակներ անց Աշոտ Նավասարդյանը հիմնադրեց Հանրապետական կուսակցությունը` Նժդեհի անունով երդվելով սրբորեն պահպանել զորավարի պատվիրանները: Բայց խեղճ Նժդեհն ի՞նչ իմանար, թե այդ կուսակցությունը պիտի զավթեին իր անունով հանդես եկող, սակայն իր հետ ոչ մի կապ չունեցող (հենց ի’ր ասած) տականքները:

Այ հհկ-ական այսօրվա թափթփուկներ, դուք, որ ձեզ նժդեհական էիք համարում` մի տող անգամ կարդացած չլինելով այդ մեծ հայի ասույթներից, ձեր քաղաքականությունը վարում էիք նրա հավատամքին հակառակ, հիշեք գոնե, թե ինչ էր հորդորում Նժդեհը. «Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա»: Ձեր իշխանության բոլոր տարիներին ջոկովի էր, թե ով պիտի գործի օրենքով, ով` ոչ: Այդ ՈՉ-ին արժանացրել էիք ձեր մերձավորներին, ձեզ նման տականքներին:

Փառք Աստծո, ձեր տարածած սևը փոխվեց լույսի: Կուրացա՞ք այդ լույսից, չարացա՞ք ու հիմա ձեր չարությամբ դավե՞ր եք նյութում ժողովրդի կողմից օրինական ընտրված կառավարությա՞ն դեմ: Թե դուք գոնե դույզն ինչ հարգանք եք պահում Նժդեհի անվան հանդեպ, հիշեք գոնե նրա հորդորներից ևս մեկը. «Իմ ազգային դաւանանքը թոյլ չի տալիս թշնամանք տածել դէպի որեւէ հայ մարդ»:

Ո՞վ է ղեկավարում ձեզ, այ կամակատար պնակալեզներ, սեռժ սարգսյա՞նը, որ «սև կարդինալ»-ի իր սքեմով ստվերից ուղղորդում է ձեզ: Կամ էն «կարիճ ռուբո՞ն է ուղղորդում` ժողովրդից թալանած դոլարներ շպրտելով ձեր աննամուս երեսներին: Մի երկու դոլար ստացել ու լծվել եք Նոր Կառավարությանը սևացնելու նույնքան սև ձեր գործին: Ուրեմն ձեզ երիցս բնորոշ է Նժդեհի ձևակերպումը` տականքներ:

Իսկ Նոր Կառավարությունը, ձեզին հակառակ (սա էլ Վահրամ Փափազյանի խոսքն է) կայուն է, ամուր է, ձեր տիրապետության տարիներին բնորոշ` գործեր չի սարքում անմեղ մարդկանց վրա: Բայց համբերությունն էլ սահման ունի, և Փաշինյանը էլ չդիմացավ ու հայտարարեց.
-Մեր բարեկրթությունը թող չշփոթեն թուլության հետ:
Ասաց ու հետո էլ վստահաբար հավելեց.
-Վտանգները կառավարվում են և արմատախիլ կարվեն:

Լսեցի”ք, երկրի ներքին տականքներ, դե հիմա ականջներիդ օղ արեք:
Հիմա էլ «սևազգեստ խմբեր» եք ձևավորում, տպավորություն եք ստեղծում, թե երկրում անիշխանությու՞ն է: Այ տականքներ, չե՞ք հասկանում, որ ժողովրդի դեմ եք գնում, ժողովուրդ, որը հազիվ ազատվել է տասնամյակներով իրեն կեղեքածներից: Դուք, որ շջում եք երկրում` բռնության քարոզներով, անկայունություն սերմանելու միտումով, մի քիչ շատ չե՞ք հաբռգել, մոռացե՞լ եք, որ այն աստիճան էիք հեղինակազրկվել, որ Պառլամենտ չմտաք ու քաղաքական աղբանոցում հայտնվեցիք, և ժողովուրդն էլ շարունակում է զզվել ձեզանից:
Եվ վերջում:

Նժդեհի նման ազնիվ հայորդին, որը երբևէ չդավաճանեց իր սկզբունքներին, չդավաճանեց իր ժողովրդին, ներողություն հայցելու քաջություն ուներ չգործած մեղքերի համար. «Ներիր, Տէր, ներիր, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ Քո դէմ»: Իսկ դու՞ք, այ աննամուսներ, բարոյականությունից զուրկ թափթփուկներ, ձեր գործած բյուր մեղքերի համար մի օր քաջություն կունենա՞ք ժողովրդից ներողություն խնդրել:

Լավ, դա անելու զորություն չունեք, բայց գոնե մի’ խանգարեք ձեր ավերած, հոշոտած, արյունաքամ արած երկիրը կարգի բերող, ձեր թողած աղտը մաքրող նոր ուժերին: Ես և ինձ նման հազարները նրանց վստահում են:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


Понравилась статья? Поделиться с друзьями: