Այս պահին ՀՀ ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 59 հիվանդ կա

Հայաստանի ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 59 քաղաքացիական պացիենտ կա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհերյանը:

Картинки по запросу "ՀՀ ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 59 հիվանդ կա"

Նրա խոսքով` ոստիկանների շրջանում կան մեկուսացված եւ ինքնամեկուսացված անձինք: Մեկ ընտանիք գտնվում է Ծաղկաձորում: Անցկացվել են թեստեր, որոնք բացասական արդյունք են ցույց տվել, ասել է փոխոստիկանապետը: Ամեն օր ախտահանման եւ անձնակազմի ստուգման աշխատանքներ են իրականացվում, բաժանվել են անհատական պաշտպանիչ միջոցներ, իսկ բարձր ջերմաստիճան ունեցող աշխատակիցներն ուղարկվում են սանիտարական բաժանմունք եւ ինքնամեկուսացման: Ներգրավված են նաեւ ոստիկանանական զորքերը, նշել է փոխոստիկանապետը:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: