Այս մեթոդի մասին ինձ պատմել է մի ծեր գուշակ, ահա թե ինչպես կարելի է սովորական ձվի և բաժակի օգնությամբ պարզել կա՞ արդյոք ձեզ վրա «թուղթ ու գիր» թե ոչ

Հնարավոր է, որ դուք չափազանց բարի մարդ եք և չեք հավատում այդպիսի «հիմարությունների», բայց իզուր… Մարդիկ կարող են նախանձել նույնիսկ ձեր բարությանն ու չարը կամենալ, նույնիսկ այն դեպքում, երբ շռայլ կերպով օգտվում են թե ձեր բարությունից և թե ձեր ապահովված վիճակից: Շատերը գնում են «թուղթ ու գիր բացող»- ների մոտ, սակայն դա վնասակար է առողջության և էներգետիկ դաշտի համար: Կարող եք ինքներդ ստուգել և իմանալ:

Դրա համար անհրաժեշտ է վերցնել թարմ տնական ձու (ամենաշատը 2 օրվա), 3-4 րոպե խաղացնել ափերի մեջ, զգույշ որպեսզի չկոտրվի: Թափանցիկ ապակե բաժակի մեջ լցնել ջուր; Սուր դանակի օգնությամբ զգույշ կոտրել ձուն ջրի վրա: Մեկ – երկու րոպե հետո արդյունքը կերևա:

Ջուրը թափանցիկ է և դեղնուցը չի փոխվել մնացել է սպիտակուցի մեջ, իսկ սպիտակուցը պահպանել է իր ձևը, թուղթ ու գիր չկա:

Եթե դեղնուցն ամբողջական է սակայն սպիտակուցը շերտերով բարձրանում է վերև, հիշեցնելով մեդուզա, ուրեմն թուղթ ու գիր է արված Ձեզ վրա: Դա արված է, որ ընտանիքում անհաջողություն, արցունքներ լինեն, ընտանիքի անդամները օտարանան մեկը մյուսից:

Սպիտակուցի վեր բարձրացող սյուների վրա կան պղպջակներ , ուրեմն դա արվել է պրոֆեսիոնալ կախարդի ձեռքով: Այն արված է, որպեսզի անհաջողությունները հաջորդեն մեկը մյուսին և հիվանդություններ լինեն:

Եթե պղպջակների հետ մեկտեղ կան նաև սև կետեր, ուրեմն թուղթ ու գիրն արված է մահ առաջացնելու համար կամ գերեզմանի հողով:

Եթե սպիտակուցն ունի պղպջակներ, իսկ դեղնուցի եզրերը պնդացել են, թուղթ ու գիրն արված է, որ ուք ողջ կյանքում տառապեք:

Եթե թուղթ ու գիր չկա, թափեք բաժակի պարունակությունը, մտածեք միգուցե անհաջողությունների պատճառը ձեր իսկ սխալ գործողություններն են: Վերանայեք վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը և միգուցե գտնեք պատճառը:

Եթե թուղթ ու գիր կա, ուրեմն որքան հնարավոր է տանից հեռու վայրում թափեք բաժակի պարունակությունը, անմիջապես գնացեք եկեղեցի, և ձեր կյանքի մանրամասների ու հաջողությունների մասին աշխատեք ոչ ոքի չպատմել:

Հաճախակի գնացեք եկեղեցի և աղոթեք, աղոթքը կպաշտպանի թե չար աչքից, թե չար լեզուներից:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями: