
Իրականում այս ամենի մեջ ամենաշատ տուժածը ու ամենաշատ շահածը Սերժ Սարգսյանը դուրս եկավ։ Նիկոլ Փաշինյանի քայլը կատարելուց առաջ բոլորը նրան համոզել էին, որ ՝ Ազատիչ ջան, ի՞նչ կարա է ըլնի, բայց վերջում հենց առաջինը այդ համոզողները լքեցին Սարգսյանին։
ՀՀԿ երկրորդ դեմքը ՝ Կարեն Կարապետյանը, նույնիսկ դուրս եկավ Սերժ Սարգսյանի դեմ, որ Նիկոլի շարժումը օգտագործելով հեռացնի Սարգսյանին, դե Նիկոլի մեջ իրեն մրցակից չէր տեսնում։ Հա , Սարգսյանը հրաժարական կտա, Նիկոլն էլ կգնար տուն, աթոռը կմնար իրեն ու վերջ։
Ստացվում է այնպես, որ մի պահ եկավ, երբ Սերժ Սարգսյանի դեմ էին գրեթե բոլորը՝ Փաշինյանը, Կարապետյանը, ռուսները, ամերիկան, նույնիսկ փեսա Միքայել Մինասյանը խնդրել է, որ Սերժը հրաժարական տա, դրա դիմաց խոստացել է պատժել իր նախկին ընկերներին, ովքեր վերջին պահին քցել էին նախագահին ու մի մասը անցել էր Կարապետյանի ճամբար, մի մասը դեռ սպասում էր հեղափոխության ավարտին։
Դե, երբ տեսնում ես, որ նույնիսկ քո կուսակցության մեջ մարդիկ ատամները սրած քեզ են հետևում, հաստատ ճիշտ ժամանակն է հրաժարական տալու, փոխարենը դրանից հետո կարելի էր տարբեր ճանապարհներով, այդ թվում նաև Միքայել Մինասյանի օգնությամբ, տարբեր նախկին ընկերների դատաստանի առաջ կանգնեցնել։ Իսկ մեր իրականության մեջ, որքան ինֆորմացիա ունես, այդքան երկար կարաս մնաս ազատության մեջ։
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք