
Այսօր Քառօրյա պատերազմի հերոս, թշնամու երեք տանկ խոցած Շուլի Հակոբյանի ծննդյան օրն է։ Տարեդարձդ շնորհավոր գյումրեցի հերոս։
Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է․
«Կյանքում պահեր կան, որ տղամարդկային արժանապատվությունդ մահվան սարսափից ուժեղ է: Հրամանատարն ասաց` տանկերի հարվածից արդեն երկու զոհ ունենք, ով կգնա լռեցնելու դրանց: «Ե՛ս»,- ասացի: Հնարավո՞ր էր չասել»:
Շուլի Արմենի Հակոբյանը ծնվել է 1996 թվականի հունիսի 18 -ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Արցախի Պաշտպանության Բանակի զինծառայող, Պաշտպանության բանակի ավագ սերժանտ, «Հայաստանի մարտական խաչ», «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակի հաղթող։ 2006-2013թթ. Շուլին զբաղվել է « Կյոկուշինկայ » և « Շոտոկան » կարատեներով և մասնակցել ինչպես տեղական , այնպես էլ միջազգային մրցաշարերի և արժանացել բարձր պարգևների:
Ապրիլի 3-ի գիշերը հատուկ նշանակության ջոկատի հրամանատար մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյանը հայտնում է, որ Թալիշի մարտական դիրքերից մեկում հայկական կողմն ադրբեջանական տանկի կրակոցից երկու զոհ ունի՝ մեկը դիրքի անձնակազմից, մյուսը՝ հատուկ նշանակության ջոկատից։
Հատուկ նշանակության ջոկատը դիտարկում էր իրականացրել և պարզել ադրբեջանական կողմի տանկի գտնվելու վայրը։ Հայտնում են, որ անհրաժեշտ է հակատանկային մասնագետ, ով կխոցի հակառակորդի տանկը։
Չնայած Շուլիին 90 օր էր մնացել զորացրվելու, բայց նա ինքնակամ համաձայնում է ստանձնել այդ պատասխանատու գործը։
ՀԳ Ինչքան հիշում եմ Երևանում վարձով էր ապրում․ տուն ունեցա՞վ․․․