Այսուհետ բանկերը կարող են հեշտությամբ ներել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքները. Երբ ուժի մեջ կմտնի այս օրենքը. «Հրապարակ»

«Հրապարակ»-գրում է-

Այսուհետ բանկերը կարող են հեշտությամբ ներել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքները՝ առանց դրա համար պետությանը լրացուցիչ հարկ վճարելու: Օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա հուլի­սի 1-ից: Իհարկե, սա չի նշանակում, որ այս որոշումից կարելի է շատ մեծ սպասելիքներ ունենալ: Կառավա­րության որոշումից և օրենսդրական փոփոխությունից հետո հիմա ար­դեն խնդիրը բանկերի տիրույթում է, նրանք պետք է այդ պրոցեսն առաջ տանեն՝ որոշեն, թե որ վարկառուի դեպքում ինչպես են վարվում, ում ինչ ձևով են ներում և այլն՝ գնահատելով վարկառուի հուսալիությունը: Իսկ դա մեկ օրվա բան չէ: Ամեն դեպքում դրա­կան հույս առաջացնող որոշում է:

ՀՀ կենտրոնական բանկի մամուլի պա­տասխանատու Հարություն Բերբերյանն այս առնչությամբ մեզ ասաց, որ խոսքը վերաբերում է այն վար­կերին, որոնք 271 օր համարվել են անհուսալի: Նրա խոսքով՝ իրականում ֆինանսական հաստատություններին էլ է ձեռնտու այս ընդառաջմանը գնա­լը, քանզի իրենք հայտարարում են, որ պատրաստ են գնալ այդ քայլին, բայց ինչո՞ւ վերցնեն դրա հարկային պարտավորությունն իրենց վրա: Իսկ Կենտրոնական բանկն այստեղ որևէ միջամտություն ունի անելու, Բերբերյանն ասաց․ «Էսպես ասեմ՝ Կենտրո­նական բանկը ֆինանսական համա­կարգի մեգառեգուլյատոր է: Կենտրո­նական բանկը Սահմանադրությամբ և օրենքով երկու ֆունկցիա ունի՝ գների կայունություն և ֆինանսա­կան կայունություն: Ֆինանսական կայունության տեսանկյունից մեզ համար կարևոր է, որ ո՛չ վարկատուն տուժի, ո՛չ վարկառուն տուժի: Հիմա էն պարագայում, երբ որ հարկային այդ բեռը հանվում է, բնականաբար, մենք ողջունում ենք դա և մենք էլ մեր դերակատարումն ենք ունեցել նույն ֆինանսական համակարգի սպասում­ները և ակնկալիքները ձևավորելու և հասկանալու վրա»:

Մենք զրուցե­ցինք նաև որոշ բանկերի ներկայա­ցուցիչների հետ: Մեզ բացատրեցին, որ իրենք դեմ չեն եղել վարկառուների տույժ-տուգանքները ներելուն, անկախ վարչապետի հայտարարությունից, և շատ հաճախ հենց ներել են իրենք իրենց կամքով, պարզապես այդ հար­կային պարտավորությունը լրացուցիչ խոչընդոտող հանգամանք է եղել իրենց համար: Ավելին’՝բանկերին ան­գամ ձեռնտու է իրենց վարկառուների տույժ-տուգանքները ներել, միայն թե բերեն և վճարեն մայր գումարը: Բայց թե հիմա ինչպես կիրականացնեն այդ գործընթացն արդեն կառավարության որոշումից ու օրենքի փոփոխությունից հետո, բանկերում դեռ հստակ չգիտեն, պետք է քննարկեն և հասկանան:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Понравилась статья? Поделиться с друзьями: