Ամենահարուստ հայի և վարչապետի երևանյան հանդիպումը ծածկվեց ամենաանհեթեթ մեկնաբանություններով։

Կապիտալը հայրենիք չունի արդարացումն ամենաշատն է բացահայտում հայկական կեղծիքը, և նրանք, ովքեր փողի արտահոսքը Հայաստանից բացատրում են միայն այդ աշխարհային կանոնով, մեղմ ասած, ստում են։

Եթե փողը Հայաստանից գնում է և ետ չի վերադառնում, դա պարզ թալան է, որ հետո վերածվում է անհայրենիք կապիտալի՝ հազարավոր ճակատագրերից գողացված հաշվեհամարով։ Հիմա կապիտալի մուտքը Հայաստան ազատ է, առանց պետական ռեկետի։ Նոր իշխանության այս նշաձողը մի ամբողջ հեղափոխության արժեք ունի, եթե կուզեք հեղափոխության ճակատագիրը որոշող։

Մեր նախագահի Հայաստան համահայկական հիմնադրամը համազգային բյուջե հռչակելու կոնցեպտը նկատեց միայն սուր աչքը, մինչդեռ, հիշեք, հենց դա է լինելու թշնամուց պաշտպանվելու միակ հուսալի միջոցը, իսկ ամենահարուստ հայի և վարչապետի երևանյան հանդիպումը ծածկվեց ամենաանհեթեթ մեկնաբանություններով։

Մեծ խնդիր չէ, խոսեք ուզածի չափ, ըստ քաղաքական շահի ու ճաշակի, բայց փաստ է, չէ, որ Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը քայլեցին հայկական կապիտալի հայրենիքում՝ առաջին անգամ ոչ կուլիսային, հուսամ առանց քաղաքական խաղադրույքի…

havesovinfo.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: