
Բաղադրատոմս
Թխվածքաբլիթի համար
- 3 բաժակ ալյուր
- 1 տուփ խտացրած կաթ
- 1 հատ ձու
- 1 թ.գ. սոդա
- 1 թ.գ. քացախ/լուծել սոդան քացախի մեջ/
Կրեմի համար
- 750 գ. կաթ
- 200 գ. կարագ
- 1,5 բաժակ շաքարի փոշի
- 2 հատ ձու
- 3 ճ.գ. ալյուր
- վանիլին
Պատրաստման եղանակ
- Խառնել խմորի բոլոր բաղադրիչները և բաժանել ստացված խմորը 8 մասի:
- Բացել յուրաքանչյուր կտորը թավայի չափով և «տապակել» 2 կողմից 1-ական րոպե:
- Կտրատել չորացած հատվածները,սակայն չթափել:Դրանք դեռ անհրաժեշտ են վրան լցնելու համար:
- Կրեմի պատրաստման համար խառնել կրեմի բոլոր բաղադրիչները,բացի կարագից և դնել մարմանդ կրակի վրա:
- Անընդհատ խառնել:
- Հանել կրակից և կամաց-կամաց ավելացնել տաք կրեմի մեջ կարագը,լավ խառնել:
- Խմորի վրա քսել գոլ կրեմը և վրան լցնել խմորի մանրացրած չոր մասերը:Տորթը թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում 1 ժամ,հետո դնել սառնարան:
Բարի ախորժակ!
Նյութը հրապարակման պատրաստեց` Haytimes.ru -ն