Ամենածավալուն համաներումն է լինելու Հայաստանի և Երևանի հիմնադրման պատմությունից ի վեր. Արդյոք կտարածվի ցմահ ազատազրկվածների վրա.

Ես հույս ունեմ, որ անպայման հաջողելու է: Այս մասինա այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում, քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնակալման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար, Երեւանի քաղաքապետի նախկին թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանին:

«Երեւանի քաղաքապետը, քաղաքացիները, ողջ Հայաստանը հաջողելու են մեր ծրագրերում: Մեր առջեւ դնելու են խնդիրներ եւ լուծելու են դրանք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ առաջիկայում համաներում է լինելու, արդյոք այն կտարածվի նաեւ ցմահ ազատազրկվածների միջեւ՝ հաշվի առնելով, որ նախորդ բոլոր համաներումները նրանց վրա չեն տարածվել, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովում: Մինչ այդ քննարկումը փակ է: Հենց բացվեց, բոլորս կիմանանք: Ամենածավալուն համաներումն է Հայաստանի եւ Երեւանի հիմնադրման պատմությունից ի վեր»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: