Ամանորյա ոչ աշխատանքային ևս մի օր ավելացավ. մանրամասներ

Ագային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։ Հանձնաժողովի նիստին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր փոփոխությունների առաջարկություն ներկացրել, ըստ որի սահմանվում է, որ ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:

Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս Վահան Քերոբյանը նշեց. «Մենք առաջինից երկրորդ ընթերցմամբ ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում»:

Այսպիսով` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նաև հունվարի 6-ը:

Понравилась статья? Поделиться с друзьями: