
«Սա «Կրծած Կուկուռուզն է»(Երիտասարդական պալատ) , իմ քաղաքի խորհրդանիշներից մեկը անցյալում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Արման Աբովյանը։

«Գրեթե ամենահետաքրքիր և յուրահատուկ շենքերից մեկն էր Երևանում։
Մեր սերունդը հասցրեց տեսնել այս գեղեցկությունը… Հիշում եք «զելյոնի բարը», իսկ պտտվող սրճարանը, իսկ լողավազանը։
![]()
Իսկ հետո… հետո եկան տխմար բարբարոսները և գլխատեցին մեր Երևանը, խաբեցին մեզ, ավելի ճիշտ իրենց բարբառով «քցեցին հարիֆներին» (մեզ) և այս գեղեցկության տեղը մենք ունենք քարի հանք, այո, քարի հանք քաղաքի կենտրոնում։
Ես վերջ, մնացածը արդեն ուրիշ պատմություն է»։