Ալեն Սիմոնյանը և Հրաչ Հակոբյանը ԱԺ-ում կփոխարինեն Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովում կփոխարինեն Ալեն Սիմոնյանը և Հրաչ Հակոբյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Քաղաքացիական կուսակցության» վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը:

Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել թիվ 4 ընտրատարածքի տարածքային ցուցակից, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը երկրորդն էր հավաքած ձայների քանակով։

Պատգամավոր կդառնա նաև ՔՊ անդամ Հրաչ Հակոբյանը։ Նա երրորդն էր հավաքած ձայների թվով թիվ 3 ընտրատարածքում։ Առաջինը՝ ձայների քանակով, Արարատ Միրզոյանն էր, որը նշանակվել է առաջին փոխվարչապետ, իսկ երկրորդը՝ Արայիկ Հարությունյանը, որը նշանակվել է կրթության և գիտության նախարար։

Թե ով է Նիկոլ Փաշինյանի փոխարեն լինելու ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարը, Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել:

աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: