Ալբերտի հայրը խնդրում է, որ ծաղկեպսակների գումարը փոխանցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Ալբերտի հայրը խնդրում է, որ ծաղկեպսակների գումարը փոխանցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Ալբերտի Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Հարգելի՛ հայրենակիցներ, Ալբերտ Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Եռաբլուր պանթեոնում:

Իմ և իմ ընտանիքի անունից խնդրում և հորդորում եմ, ովքեր կուզենան հարգանքի տուրք մատուցել Ալբերտի հիշատակին, ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը կարող են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Այս պահին այդ գումարն ավելի պետք է մեր Հայրենիքին. վստահաբար այդպես կցանկանար Ալբերտը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: