
Ներքաղաքական սրվող վիճակի մասին մտորել է Հայկ Մանասյանն իր ֆեյսբուքյան էջում.
«Բաբլոյանը ՆԵՐքաղաքական իրավիճակը քննարկելու համար նախատեսում է հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի, ՄԻՊ-ի, ԲԴԽ-ի և…. Ուշադրություն, միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ, այսինքն ՌԴ և ԱՄՆ դեսպանների հետ։

Ժողովուրդ, հասկանու՞մ եք, որ ՀՀ ԱԺ նախագահը ՆԵՐ-քաղաքական հարցը դեմ է տալիս արտաքին ուժերի լուծմանը, արտաքին ուժերի միջամտությանը։
Արա, սա սուվերենության ոտնահարում է։ Կապ չունի, թե Դուք ինչքանով եք համաձայն կամ անհամաձայն Նիկոլի ու իր ջահել-ջուհուլ բառադիների հետ, էս պահին, Նիկոլը, Հայաստան Պետության միակ նվիրյալ իշխանավորն է։ Մյուսները փաստացի հակապետական դիվերսանտներ են»։
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք