
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, Ազգային ժողովի հաստատման դեպքում, անհուսալի ճանաչված վարկերի տույժ-տուգանքները կներվեն։
Այս մասին որոշում ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստում։
Որոշվեց նաեւ, որ չգրանցված յուրաքանչյուր աշխատողի համար գործատուն կտուգանվի 250 հազար դրամի չափով։
Խստացվում են նաեւ սննդի օբյեկտներում ՀԴՄ կտրոններ չտրամադրելու տուգանքները։
Անդրադառնալով կենսաթոշակների կուտակային համակարգին՝ նշվեց, որ հուլիսի մեկից կիրառության մեջ է մտնում կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյաննասաց, որ քաղաքացին վճարելու է 2,5 տոկոս, 7, 5՝ պետությունը (այժմյան «5 տոկոս քաղաքացի, 5 տոկոս՝ պետություն»-ի փոխարեն)։
աղբյուր