
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, փետրվարի 5-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչի կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 01 AP 010 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «գաի պլաշչադկա» է տեղափոխվել Սայաթ-Նովա փողոցից, որի վարորդը եղել է Անի Զուրաբյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «գաի պլաշչադկա» է տեղափոխվել Սայաթ-Նովա փողոցից, որի վարորդը եղել է Անի Զուրաբյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս տևական ժամանակ հրաժարվել է ճանապարհային ոստիկաններին ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը և հրաժարվել է սթափության փորձաքննություն անցնել։