Ազգային ժողովը 14 կողմ, 77 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների իրականցումը չեղյալ հայտարարելու մասին ԱԺ որոշման նախագիծը։![]()
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում էր արտակարգ դրության օրերին թույլատրել ավտոբուսների և մետրոպոլիտենի աշխատանքը, վերաբացել նաև շինանյութի, տնտեսական, սպորտային խանութները, արհեստագործական նշանակության կետերը, թույլատրել միջմարզային ուղևորափոխադրումները` գյուղատնտեսական և շինարարական աշխատանքներին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօր արտահերթ նիստում արտակարգ դրությունը ապրիլի 14-ից, ժամը 17:00-ից երկարաձգեց մինչև մայիսի 14-ը, ժամը 17:00-ն: