Ադրբեջանի ԶՈՒ-երը հարվածներ են հասցրել Այգեպարի մանկապարտեզին (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ հակառակորդը հարվածել է Այգեպարի մանկապարտեզին:

Հիշեցնենք՝ ադրբեջանական ստորաբաժանումները գիշերվա ընթացքում դիվերսիոն ներթափանցման փորձ են արել: Ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Թեժ մարտեր են ընթացել:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: