
Երկու օր առավել ակտիվ և խորացված ուսումնասիրեցի Հայաստանի և Նախիջևանի սահմանային հարաբերությունները, այսօր ևս մեկ անգամ եղանք հայ-ադրբեջանական սահմանի Արենիի հատվածում, որը մեզ ավելի հայտնի է ադրբեջանական մամուլի կողմից տարածված տեսանյութերից, որտեղ ադրբեջանական կողմը իր տարածքում դիրքեր է առաջ տվել:

Ադրբեջանի առաջին սխալը եղավ այն պահին, երբ դիրքային առաջխաղացման մեխը դրեցին իրենց կողմից հայկական բնակավայրերը խոցելու վրա: Նախ, հանրային կերպով սպառնացին, որ իրենց բանակը շարժվում է, ոչ թե ռազմական օրենքներով, այլ ահաբեկչական բնազդով, այսինքն պատրաստ է կրակ բացել անզեն մարդկանց վրա:
Սակայն մի կողմ դնենք բարոյականության դասերը ու փաստեմ, որ բնակավայրերի վրա կրակ բացելու դեպքում ավելի շատ տուժելու է ադրբեջանական կողմը: Ու դա շատ լավ գիտակցում է հենց Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը: Բնակավայրերի վրա կրակ բացելու դեպքում պարզ է, որ ստանալու պատասխան ու քանի որ Ադրբեջանի քաղաքաները և գյուղերը, իրենց հատուկ ավանդույթի համաձայն, ավելի խիտ բնակեցված են, ցանկացած կրակոց ահռելի վնասներ կպատճառի բնակչությանը: Իսկ մեր մոտ հակառակն է, քանի որ գյուղերը և քաղաքները խիտ չեն բնակցված: Այսինքն բնակավայրի վրա կրակ բացելուց առաջ ադրբեջանական կողմը պետք է լավ գիտակցի ու հասկանա ՝ արդյո՞ք նա պատրաստ է պատասխան կրակոցը ընդունելուն: Այս թեմայի մասին խոսել եմ նաև առաջնագիծը պահող զինվորականների հետ ու եկել ենք ընդհանուր հայտարարի, որ իրենց բնակավայրերը շատ դժվարությամբ կդատարկվեն:
Իսկ Երևան-Արցախ տանող ճանապարհը վերահսկելու մասին հեքիաթը պարզապես լավ մշակած միֆ է, քանի որ մեր կողմից ևս կան մի շարք ճանապարհներ,որոնք ավելի նպաստավոր դիրքերից վերահսկվում են, բայց 21-րդ դարում ճանապարհ խոցելու համար ուղիղ դիտարկման տակ այդ ճանապարհը ունենալը շատ քիչ է: Ներկայումս երկու պետություններից ցանկացած սահմանամերձ ճանապարհ զինվորականները կարող են շատ հանգիստ խոցել, քանի որ դրա համար պարզապես հարկավոր է ամենահասարակ կորդինատորները, որոնք ապահովվում են ԱԹՍ-ների կամ հետախուզական տվյալների օգնությամբ:
Ճանապարհ խոցելը շատ հեշտ, բայց միևնույնն ժամանակ պատասխանատու քայլ է, որը կատարելու համար նույնպես պետք է պատրաստ լինել պատասխան քայլին:
Շուտով կտեղադրեմ նաև ադրբեջանական հայտնի դիրքը ու մի բան էլ ավել, որպեսզի ասածներս ավելի պատկերավոր լինի: Հույս ունեմ, որ շուտով կտեղադրվի նաև մեր կողմից նկարահանած տեսանյութը, որտեղ ցանկացած ադրբեջանցի զինվորի ծնող կամ Սադարակ գյուղի բնակիչ կարող է հեշտությամբ գտնել իրեն:
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք