Ադրբեջանի անդրադարձը Արցախում տեղի ունեցող ցույցերին

Ի տարբերություն Հայաստանում տեղի ունեցող ցույցերին և դրան հաջորդող իրադարձություններն Արցախում տեղի ունեցող իրավիճակի մասին ադրբեջանական կողմը ավելի զուսպ կարծիքներ է հայտնում, ավելի շատ միայն պաշտոնական։

Իսկ մամուլից դուրս քաղաքացիների շրջանում գնալով ավելանում է անհանգստությունը Հայաստանի և առաջնագծի հետ կապված։ Որքան էլ փորձ կատարվի ներկայացնել այն ամենը ինչ ձեռք է տալիս թշնամու երկրի ղեկավարությանը միևնույնն է ժողովրդի մի հատվածը լուրջ անհանգստանում է Հայաստանում կատարվող քայլերից։

Քանի որ տարիներ շարունակ նրանց տեղեկացրել են, թե միշտ հայկական կողմ է սադրիչ գործողություններ կատարում և հարձակվում իրենց դիրքերի վրա ու սպանում իրենց զինվորներին, ժողովուրդը սկսում է մտածել, որ Արցախում տեղի ունեցող շարժումը նույնպես կարող է վտանգ ներկայացնել իրենց համար, իշխանությունը կարող է ցույցերը ցրելու համար սահմանին սադրել, իսկ ժողովուրդը հրապարակից տեղափոխվի առաջնագիծ։ Թերևս սա է պատճառը , որ Ադրբեջանը Արցախի հարցում շատ զուսպ և կարճ տեղեկություններ է տալիս, որպեսզի ավելի չմեծացնի վախի մթնոլորտը սեփական ժողովրդի շրջանում։

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: