ԱԱԾ-ն գործողություն է կատարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տանը

Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ-ն երեկ գործողություն է կատարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տանը։

ԱԱԾ աշխատակիցները մուտք են գործել Հովիկ Աբրահամյանի Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն են իրականացրել։ Թե ի՞նչ հիմքով և ի՞նչ են փնտրել Մխչյանում, մեզ հայտնի չէ։ Առաջիկա ժամերի ընթացքում ԱԱԾ-ն տեսանյութով կտեղեկացնի։

 Hraparak.am

Понравилась статья? Поделиться с друзьями: