92-ամյա տատիկն իր երկու որդիների հետ կատարում է Աշուղ Ջիվանու երգը․սա լսել է պետք

Ջիվանի — հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, ժողովրդական երգիչ։


Նրա ստեղծագործություններից մեր օրերն է հասել մոտ 800 երգ։ Ունեցել է բազմաթիվ շրջագայություններ իր խմբով, հանդես գալով ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանի և Ռուսաստանի քաղաքներում։

Մասնակցություն է ունեցել նաև հայ ժողովրդի ազատագրական պայքարին։ Ենթարկվել է հետապնդումների, երբեմն արգելվել են նրա ելույթները, բռնագրավել են նվագարանը։

Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Գյումրիում և այլուր:

Ստորև ներկայացված տեսանյութում Ջիվանու երգարվեստի սիրահար 92-ամյա տատրիկը իր երկու որդիր նվագակցությամբ կատարում է աշուղի սիրված երգերից մեկը։ Այս տեսանյութը անհնար է առանց հուզմունքի դիտելը, քանի որ բացի տատիկի հուզումնալից երգը, այստեղ Ջիվանու երգի շուրջ միավորվել է երաժշտասեր ու տաղանդաշատ մի ընտանիք, որտեղ առանց խոսքերի նկատվում է փոխադարձ հարգանք, ջերմություն ու սեր։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: