8 տարեկան տղան պատահական 1000 ԱՄՆ դոլար շահեց և նվիրեց 2 տարեկան հարևանուհուն. Երբ իմանաք պատճառը, չեք կարողանա զսպել արցունքները…

Ամերիկացի 8 ամյա Ուայետ Էրբերը հայտնի վիճակախաղում շահեց 1000 դոլար:

Սակայն նա գումարը որոշեց չծախսել սեփական կարիքները հոգալու համար:Տղան գումարը տվեց 2 ամյա Կարա Կելտիին՝ իրենց հարևանուհուն: Երեխան հիվանդ էր քաղցկեղով…

Ուայետն ուղղակի զանգեց աղջկա մորը և ասաց

-Քիմիաթերապիայի քա՞նի կուրսի համար կբավականացնի 1000 դոլարը:

Տղայի մայրը հարցազրույցի ժամանակ պատմել է.

-Որդիս գիտի, թե ինչ է քաղցկեղը: Երբ նա իմացավ, որ Կարայի մոտ հայտնաբերվել է այդ սարսափելի հիվանդությունը, շատ տխրեց:

Բանկի աշխատակիցը, ով պիտի հանձներ գումարը, ասել է.

-Ես երբեք չեմ հանդիպել նման երեխաների, ովքեր պատրաստ են նվիրաբերել իրենց շահած գումարը:

Բարեբախտաբար, փոքրիկի հիվանդությունը հնարավոր է բուժել:

Բուժման դինամիկան դրական է, սակայն լիարժեք ապաքինվելու համար դեռ մի քանի տարի հարկավոր է քիմիաթերապիա ստանալ:

norpaster.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: