7 տարի առաջ, երբ ծնվեց այս յուրահատուկ եռյակը, բոլորն ուշադրությամբ հետևում էին այս ընտանիքին․ Ահա թե ինչպիսի տեսք ունեն նրանք այսօր 

Երբ 7 տարի առաջ ամբողջ համացանցում հայտնի դարձավ այս ընտանիքը, բոլորը հետևում էին, թե ինչպես են երեխաները մեծանում: Այժմ նրանք մեծացել են, և հետաքրքիր է տեսնել, թե որքան են նրանք փոխվում։ Թերևս Ձեզ նույնպես կհետաքրքրի իմանալ, թե հիմա ինչպիսի տեսք ունեն երեխաները, ինչի մասին ոգևորությամբ գրում էին լրագրողներ ամբողջ աշխարհից։

Այսպիսով, այս երեխաները ծնվել են 2015թ. Այդ ժամանակ ընտանիքում մեծանում էր երեք տարեկան դուստրը, և այն լուրերից, որ շուտով պետք է ծնվի երեք երեխա, մայրը քիչ էր մնում կորցներ իր խոսելու ունակությունը։ Այն, որ նա գենետիկայի տեսակետից բացարձակապես միանման տղաներ էր կրում իր ներսում, զարմացրել էր մասնագետներին։ Երիտասարդ մայրը սկզբում մոլորված էր. նա չգիտեր, թե ինչպես տարբերել որդիներին:

Ռոմանը, Ռոանն ու Ռոկոն մի տեսակ սենսացիա դարձան. նրանց մասին գրում էին, ցույց տալիս հեռուստաշոուներով, լուսանկարում էին տարբեր ամսագրերի համար։ Մայրը, տեսնելով իր ընտանիքի նկատմամբ նման հետաքրքրությունը, անմիջապես ստեղծեց «մայրիկի» բլոգ, որտեղ տեղադրում էր իր որդիների լուսանկարները: Սկզբում նա դա անում էր, այսպես ասած, անվճար, իսկ հետո սկսեց գովազդել մանկական հագուստ, սնունդ, խաղալիքներ՝ դրա համար գումար ստանալով տարբեր բրենդներից։

Մայրիկը պատմում էր, թե ինչպես են մեծանում իր երեք հրաշքները, ինչպես են փոխվում նրանց բնավորությունները, և ինչով են զբաղվում: Տղաները մեծացան, իսկ ծնողներն արդեն կարողանում են տարբերել նրանց։ Որդիներից մեկն ուղղակի ի ծնե հրամանատար է, ով ասես վերահսկում է ամեն ինչ։ Մյուսը ավելի մեղմ բնավորություն ունի, տղան շատ խելամիտ է՝ մի բան ասելուց առաջ հարյուր անգամ կմտածի. Դե, երրորդը չի կարող հանգիստ նստել, նա, հավերժական շարժման մեքենայի պես, պետք է ինչ-որ բան անի առանց ընդմիջման։

Ծնողները վստահեցնում են, որ իրենց բոլոր երեխաներին նույն կերպ են սիրում։ Լուսանկարներում տղաները միշտ կրում են միանման հագուստ. բոլոր հանդերձանքները նրանց տրամադրում են մանկական բրենդերը։ Մայրիկն ասում է, որ քանի դեռ երեխաները փոքր են, նա պետք է ամեն ինչ անի, որպեսզի նրանք ոչնչի կարիք չունենան։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: