
Բորբոսը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Այն առաջանում է խոնավ կլիմայական պայմաններում, քանի որ խոնավությունը լավ միջավայր է բորբոսի առաջացման համար: Բորբոսն աճում է սպորներով, որոնք այնքան փոքր են, որ տեսանելի չեն անզեն աչքով, հետեաբար մենք այն շնչում ենք եւ տարածում թոքերում:
7 նշան, որ դուք ունեք բորբոսային հիվանդություն.

- Մկանային ցավեր
Անհասկանալի մկանային ցավերը, որոնք կապված չեն ակտիվ գործունեությամբ, բորբոսային հվանդության նախանշան է: Ցավեր կարող են լինել ցանկացած մասում: Լինում են նաեւ մկանների ջղաձգումներ ու ծակոցներ:

- Ջղաձգումներ, ծակոցներ ու անեմիա
Թմրած վերջույթները նշան են, որ դուք տառապում եք բորբոսային հիվանդությունից:

- Վատ տրամադրություն կամ դեպրեսիա
Տան չափից ավելի խոնավությունը ազդում է տրամադրության վրա: Բնակարանի մթնոլորտի եւ բաորբոսային հիանդությունների միջեւ անմիջական կապ կա: Հոգեբանական սթրեսը նորմալ է, երբ ձեր բնակարանի օդը լավ որակի չէ: Մաքուր պահեք բնակարանի օդը, բույսեր աճեցրեք այն մաքրելու համար, օդափոխեք տունը:

- Սննդային խնդիրներ
Սրտխառնոցը, լուծը, փորացավերն ու ախորժակի բացակայությունը բորբոսային հիվանդության նշաններ են:

- Շնչառական խնդիրներ
Բորբոսային հիվանդության ամենից հաճախ հանդիպող նշաններից են դժվար շնչառությունը, ասթման, ալերգիկ ռինիտը, սինուսիտը եւ այլն:

- Աչքերի զգայունություն, գլխացավեր
Կարմրությունը աչքերում , քորը կամ պղտոր տեսողությունը կարող են կապված լինել բորբոսի հետ: Որոշ մարդիկ գերզգայւն են բորբոսի նկատմամբ, ինչպես ալերգենի, որը ստիպում է իմունային համակարգին աշխատել ավելի ակտիվ: Եթե ձեր նշանները նման են ալերգիայի ու ուղեկցվում են գլխացավերով, ապա դիմեք բժիշկի:

- Ամենաքիչ տարածված նշանները
Այդպիսի նշաններ կարող են լինել ծարավի տարօրինակ զգացումը, հաճախամիզություն, տենդը, քաշի ավելացումը, գլխապտույտը կամ բերանում մետաղի համը:
Իսկ դուք բախվե՞լ եք նման խնդրի հետ:
Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից: