65-ամյա կնոջ համար ճակատագիրը նվեր էր պատրաստել՝ քառյակի տեսքով

Կարդալով այս հոդվածը Դուք կհամոզվեք, որ կյանքում հրաշքները պատահում են։

Անգլերենի ուսուցչուհի` Աննեգրետ Րաունինգը 13 երեխաների երջանիկ մայր էր, երբ նա ուզում էր ունենալ ևս մեկ երեխա։

Պարզվում է, որ նրա ամենակրտսեր դուստրը, որն արդեն 10 տարեկան էր, երազում էր ունենալ փոքրիկ քույր կամ եղբայր։ Մայրը չմերժեց նրան, քանի որ սիրում էր երեխաներին և համոզված էր, որ փոքրիկն իրեն չի խանգարի։

Բժիշկները նրան զգուշացնում թին, որ դա ռիսկային քայլ է, նրա տարիքով մեծ երեխաները աղաչում էին չանել նման բան, բայց կինը վճռական էր տրամադրված և չլսեց ոչ ոքի: Նա որոշում կայացրեց երեխա ունենալ արհեստական բեղմնավորման շնորհիվ։

Կինն, ով ցանկանում է նոր կյանք տալ, նրան ոչինչ չի կանգնեցնի։

Որոշ ժամանակ անց նրան հաջողվեց հղիանալ, չնայած բժիշկներն ասել էին, որ ոչինչ չի ստացվի, բայց պարզվեց, որ նա կրում է  միանգամից 4 սաղմեր։

Ամբողջ ընտանիքը պարզապես ցնցված էր, իսկ կինը երջանիկ էր, որ ամեն ինչ լավ է անցել։

Մի քանի ամիս անց կինը ծննդաբերեց քառյակին, այդ պահին նա 65 տարեկան էր, որից հետո նա գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ դա տարեց կնոջ կողմից 4 երեխաների անվտանգ ծննդաբերության առաջին դեպքն էր:

Այժմ նա մեծ հաճույքով մեծացնում է իր երեխաներին, և իր մեծ ընտանիքն օգնում է նրան ամեն ինչում։ Հիմա փոքրիկները երեք տարեկան են: Նրա երեխաներից ամենամեծը 47 տարեկան է։ Կինը շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ նրան այդպիսի մեծ երջանկություն է պարգևել։

Երբ նրան հաջողվեց հղիանալ, նա չէր կարողանում հավատալ դրան, բայց նրա փոքրիկ դուստրը ամենաերջանիկն էր և աջակցում էր մորը ամեն հարցում։

Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նման տարիքում կարող ես հույս դնել Աստծո կողմից ստացված նման նվերի վրա։

Երեխաներից ոչ մեկը չի զրկվում սիրուց։

Աննեգրետն արդեն տատիկ է։ Նրա առաջին թոռները ծնվել են քառյակի ծնվելուց մեկ տարի անց։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: