Մենք՝ մարդիկ, սոցիալական էակներ ենք, այդ պատճառով էլ մեզ դժվար է առանց հաղորդակցելու: Դժվար է ոչ ոքի հետ չխոսելը, մտքերով չկիսվելը: Սակայն երբեմն խոսակցությունն այնքան անհետաքրքիր է դառնում, որ զրուցակիցը մտածում է, թե ինչպես որքան հնարավոր է շուտ ավարտի խոսակցությունը:

1. Սեփական հիվանդությունները
Եթե առողջական վիճակով հետաքրքրվում է իսկապես մտերիմ ընկերը, հարազատը կամ ընտանիքի անդամը, դա այլ բան է: Բայց ձեր ախտորոշումներն իրականում չեն հետաքրքրում օտար մարդկանց:
2.Անցյալի հարաբերությունները
Երբ հնարավորություն է ընձեռնվում, պետք է իմանալ սիրելիի անցյալի մասին: Բայց բավական է ասել, , թե ինչ պատճառով են դադարել հարաբերությունները, այլ ոչ թե քննարկել, թե այդ հարաբերություններում որքան լավ կամ վատ էր ձեզ համար:
3.Սեփական արխիվ
Երբեմն ձեզ խնդրում են հանգստի ժամանակ արված լուսանկարներ ցույց տալ: Այնքան դժվար է զսպել 150 միանման լուսանկար ցուցադրելու ցանկությունը, բայց հարկավոր է մտածել նաև զրուցակցի նյարդերի մասին:
4. Ուրիշի գաղտնիքները
Բամբասանքը՝ տաբու է: Դա անշնորք և անշնորհակալ գործ է: Պետք է ամեն կերպ խուսափել նմանատիպ խոսակցություններից:
5. Ուրիշի երեխաները
Հիշեք մի պարզ կանոն. երբեք մի քննադատեք ուրիշների երեխաներին, հատկապես նրանց ծնողների ներկայությամբ: Հատկապես մոր ներկայությամբ: Եթե նույնիսկ ճշմարտություն եք ասում, միևնույնն է, ցանկացած մոր համար իր երեխան լավագույնն է:

6. Ես
Փորձեք քիչ խոսել ձեր մասին: Որքան քիչ գիտեն մարդիկ ձեր մասին, այդքան ավելի հանգիստ է դասավորվում կյանքը: Բացի այդ, կա ռիսկ, որ կարող եք տարվել,և երկխոսությունը կվերածվի մենախոսության: