6 ապշեցնող փաստ ուղեղի մասին, որոնք ապացուցում են, որ մենք ամեն ինչ կարող ենք

1. Ուղեղը կարող է մտապահել համացանցում առկա ողջ ինֆորմացիան

Ուղեղի՝ ավազի հատիկի չափ մասը պարունակում է մոտ 100.000 նեյրոն։ Այդ բոլոր նեյրոնները փոխկապակցված են, և այդ կապերն ավելի շատ են, քան աստղերը՝ ամբողջ տիեզերքում։ Հենց դրա շնորհիվ ուղեղը կարող է պահպանել մոտ մեկ կվադրիլիոն բայթ ինֆորմացիա, ինչը հավասար է մոտ 4.7 միլիարդ գրքի պարունակությանը։

2. Ուղեղը մարզումների կարիք ունի

Ուղեղի համար շատ օգտակար է ուսուցումը, անծանոթ աշխատանքով զբաղվելը, կարդալը, մարմնամարզությունը և, իհարկե, ճիշտ սնունդն ու քունը։

3. Սովորաբար ուղեղն ինքնակառավարման ռեժիմով է աշխատում

Մեր այսօրվա մտքերի 50 տոկոսն իրական երեկվա մտքեր են։ Հենց այդ պատճառով էլ այդքան դժվար է փոխել մեր մտածելակերպը։

4. Ուղեղը չի հոգնում մտավոր աշխատանքից

Հոգնածության զգացումն առաջանում է ապրած էմոցիաներից։ Բուն ուղեղը միշտ էլ նույն արտադրողականությամբ աշխատում է։

5. Ուղեղն իրականությունն ու երևակայությունը նույն կերպ է ընկալում

Ուղեղը չի հասկանաում, թե ինչով են տարբերվում իրականությունն ու ֆանտազիան։ Ուղեղի հենց այդ ֆունկցիան է հնարավոր դարձնում պլացեբո ազդեցության գոյությունը։

6. Ուղեղը կարելի է փոփոխել

Ցանկացած միտք նոր նեյրոնային կապեր է ստեղծում ուղեղում։ Երբ մենք մտածում են մի բանի անհնար լինելու մասին, այդ միտքը արմատավորվում է մեր ուղեղներում։ Իսկ եթե մտածենք, որ ամեն ինչ կստացվի, ապա ուղեղը կսկսի ուզածին հասնելու ճանապարհներ փնտրել։

Понравилась статья? Поделиться с друзьями: