51-ամյա կինն ամուսնացավ 17 տարեկան տղայի հետ. ինչպես են նրանք ապրում 18 տարի անց (լուսանկար)

Կինը երիտասարդ տղայի հետ ծանոթացել էր երիտասարդական կենտրոնում փորձաշրջան անցնելու ժամանակ: Երկուսն էլ սիրում էին երաժշտություն լսել, երբ կինը սովորեցնում էր տղային մեքենա վարել: Մի անգամ հերթական դասի ժամանակ մեքենայի մեջ հնչեց իրենց սիրելի երգը և նրանք համբուրվեցին:

Հենց այդ պահից սկսած նրանց հարաբերությունները սկսեցին ակտիվորեն զարգանալ: Նրանք իրականում ապշահար վիճակում էին, չէին պատկերացնում ինչպես սկսվեց ամեն ինչ, հատկապես երբ Լինդան երեխաներ ուներ:

Իմիջիայլոց Լինդայի երեխաները դեմ չեն եղել երիտասարդի հետ իրենց մոր կապին: Նրանք համարում էին, որ դա իրենց մոր ընտրությունն է, որը նրան երջանիկ կդարձնի: 8 ամիս անց զույգն ամուսնանում է:

Բնականաբար նրանց շրջապատը միանշանակ չընդունեց այդ ամուսնությունը, ինչեր ասես որ չխոսեցին նրանց մոտալուտ բաժանման մասին, նույնիսկ վստահ էին, որ մեկ շաբաթից ավել չի

ձգվի նրանց կապն ամուսնությունից հետո: Ստացվեց այնպես, որ 2019 թվականին զույգը տոնեց իրենց ամուսնության 18 տարին:

Զույգը պնդում է, որ իրենց քիչ է հետաքրքրում հասարակական կարծիքը և իրենց ամուսնությունը բոլոր մյուս ամուսնություններից ավելի երկար է տևելու: Չնայած բոլոր հանգամանքներին, զույգը շատ կապված է միմյանց ջերմ սիրով:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: