Ինչպես է իրեն դրսևորում «նեխած» մարդը… Ուշադրություն դարձրեք այս նշաններին

Հավանաբար դուք նույնպես առնչվել եք «նեխած» մարդկանց, ում հետ շփումը բացի վատից ուրիշ ոչ մի բան չի բերել ձեր կյանք: Կա մի քանի նշան, որոնք կօգնեն հասկանալ, որ ձեր դիմաց հենց «նեխած» մարդ է: Հնարավորինս հեռու մնացեք նրանցից:

Նա անդադար փորձում է ցույց տալ, որ ձեզանից լավն է

Նա ձգտում է լինել ավելի «արագ, բարձր, ուժեղ»: Փորձում է ինքնահաստատվել ուրիշների հաշվին: Կարող է ստորացնել քեզ, որպեսզի քո ֆոնին թվա ավելի հաջողակ: Նա միշտ, անգամ ամենաաննշան հարցերում կվիճի այնքան, որ բոլորին ապացուցի իր ճշմարիտ լինելը:

Նա չգիտի, թե ինչ է իսկական ընկերությունը

Մեզ մնում է միայն խղճալ նման մարդկանց, քանի որ դժվար է ապրել առանց անկեղծ ընկերության: Նա չի կարողանում պահել գաղտնիքներ, չգիտի, թե ինչ է նշանակում, երբ հուզված ընկերդ պատմում է սրտի եղածն ու արտասվում քեզ գրկած: Թունավոր մարդիկ շատ ծանոթներ ունեն, սակայն նրանք բոլորի մասին բամբասում են նրանց մեջքի հետևում:

Փոխում են վարքը ուրիշ մարդկանց ներկայությամբ

Նեխած մարդիկ միայն ձեզ հետ կարող են իրենց պահել հանգիստ, ձևացնել, թե հասկացող ու կարեկցող են, սակայն հենց հայտնվում են այլ անձինք, նա վարկենապես փոխվում է: Թվում է, թե նրա մեջ երկու հոգի է ապրում:

Սիրում է լինել զ ո հի կարգավիճակում

Երբ ուզում ես խոսել նրա հետ, բացատրել, որ նման պահվածքն անթույլատրելի է, նեխած մարդը ամեն ինչ այնպես է դասավորում, որ մեղավորը դու լինես: Սկսում է արտասվել, արդարանալ, իրեն զ ո հի տեղ դնել՝ դիմացինի մոտ խղճահարություն և մեղքի զգացում առաջացնելով:

Ահա ևս մի քանի նշան.

  • մտածում է միայն ինքն իր մասին
  • երբեք շնորհակալություն չի հայտնում

 

  • բացահայտ նախանձում է
  • անկեղծ չի ուրախանում որևէ մեկի հաջողության համար

Փախեք նման մարդկանցից…

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: