5 սովորություն, որ մատնում են ցածր ինքնագնահատականը

Ցածր ինքնագնահատականը նույնքան վատ է, որքան չափից դուրս բարձր ինքնագնահատականը:

Պետք է գտնել ոսկե միջինը՝ ճիշտ և ադեկվատ ինքագնահատական:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 սովորություն, որ մատնում են ցածր ինքնագնահատականը:

1 Նրանք մանիպուլյացիների են դիմում

Ցածր ինքնագնահատականով մարդիկ չեն հավատում սեփական ուժերին, ուստի և փորձում են իրենց պարտականություններից խուսափել՝ դրանք ուրիշներին պատվիրելով:

Դրան հասնելու համար նրանք տարատեսակ մանիպուլյացիաների են դիմում:

2 Նրանք հավանության և գովասանքի կարիք ունեն

Նրանք այնքան անինքնավստահ են, որ շարունակ ինչ-որ մեկի հավանության կարիքն են զգում իրենց արած աշխատանքի վերաբերյալ:

Նրանց համար այլոց կարծիքը շատ ավելի կարևորը է, քան իրենց սեփականը:

3 Նրանք անընդհատ ինչ-որ բանի հույս ունեն

Նրանք մշտապես հույս ունեն, որ վաղվա օրն ավելի լավ կլինի, քան այսօրվանը, որ վերջապես մի բան կփոխվի և իրենց մոտ ամեն բան կկարգավորվի:

Այդպիսով նրանք չեն կարողանում վայելել ներկա պահը: Իրականում պետք է ոչ թե հույս ունենալ, այլ աշխատել ավելի լավ օրվա համար:

4 Նրանք մրցակցում են

Այս մարդիկ մոլեգին վազում են հաջողության հետևից:

Նրանք ցանկանում են ինչ-որ բանի հասնել, որպեսզի իրենց ընդունեն, գովեն, դրա համար նրանք պատրաստ են ամեն բանի, ուստի նրանք շարունակ մրցակցության մեջ են մտնում իրենց շրջապատի հաջողակ մարդկանց հետ:

5 Նրանք համեմատում և համեմատվում են

Նման մարդիկ ուղղակիորեն չեն հասկանում և չեն ընդունում իրենց յուրահատկությունը: Նրանք չունեն ո՛չ սեփական ճաշակ, ո՛չ սեփական կարծիք, նրանք շարունակ փորձում են հասնել մեկին, ով իրենց կարծիքով հեղինակավոր է:

Նրանք փորձում են նմանվել այդ մարդուն, լինել նրանից լավը թե՛ հագուստի, թե՛ պահվածքի և թե՛ շփման ոճի հարցում:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: