5 հիվանդություն, որոնք վախենում են սուրճից

Ինչը կարող է առավոտյան ավելի լավը լինել, քան թարմ ու բուրավետ սուրճը: Երկրագնդի հասուն բնակչության 60 տոկոսից ավելին օրվա մեջ խմում է նվազագույնը մեկ բաժակ սուրճ: Սուրճը կարող է օգտակար լինել առողջության համար, սակայն չափը պետք է պահպանել:

Ահա մի քանի հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից:

Լյարդի ցիռոզ

Իհարկե սուրճը չպետք է դիտարկել որպես սպեղանի, այն չի կարող կանխել օրգանիզմի թունավորումը ալկոհոլից, սակայն կարող է որոշ չափով թուլացնել ցիռոզի հավանականությունը:

2-րդ տիպի դիաբետ

Դիաբետը լուրջ հիվանդություն է, որը պետք է բուժել միայն դեղամիջոցներով, սակայն սուրճը կարող է կանխարգելել 2-րդ տիպի դիաբետի առաջացումը:

Սրտի հիվանդություններ

Կոֆեինի ազդեցությունը սրտի վրա դեռ ուսումնասիրվում է, ու երբ խոսքը սրտի առողջության մասին է, պետք է հետեւել բուժող բժիշկի խորհուրդներին: Այնուամենայնիվ սուրճը կարող է օգտակար լինել սրտի համար եւ կանխել սրտի մահացու հիվանդությունները:

Քաղցկեղ

Քաղցկեղի հետազոտությամբ զբաղվող ամերիկացի գիտնականները հայտարարում են, որ սուրճը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում: Այն իհարկե դեղամիջոց համարել չի կարելի, սակայն պարբերաբար սուրճ օգտագործող մարդիկ կարող են աննկա կանխարգելել քաղցկեղի առաջացումը:

Պարկինսոնի եւ Ալցհեյմերի հիվանդություններ

Ուղեղի ակտիվ պահելուց բացի, սուրճը կարող է նաեւ օգտակար լինել եւ կանխարգելել Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները՝ դրական ազդեցություն թողնելով տարեց մարդկանց հիշողության վրա:

Եթե սիրում եք սուրճ խմել, ապա հաստատ ուրախացաք այս լուրից:

havesovinfo.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: