48 տարեկանում որոշեցի ամուսնուցս առանձին ապրել: Խոստովանեմ, որ այլևս չեմ ուզում վերադառնալ

Այս որոշումը դարձավ ճակատագրական, և, հավանաբար, ամենաաճիշտն իմ կյանքում: 48 տարեկանում ես ամուսնալուծվեցի և չդիմեցի դատարան՝ ունեցվածքի բաժանման հայցով:

Ես և ամուսինս լինելով անփորձ և<< հիմար>>,  ամուսնացել ենք շատ վաղ. երկուսս  էլ 20 տարեկան էինք: Կարծում էինք, թե  ծանոթության մեկ տարին արդեն բավական  է,  և շտապեցինք զագս: Եվ գիտեք, ես չեմ ափսոսում այդ  մարդու հետ ապրած  տարիների համար: Բայց դառնալով 45 տարեկան, երբ մեր երեխաներն արդեն մեծացել էին, ես սկսեցի գիտակցել, որ միգուցե մեծ սխալ եմ թույլ տվել այդ ժամանակ՝  25 տարի առաջ:

Ամբողջ երեք տարի մտածում էի ամուսնալուծության գաղափարի շուրջ: Ես շատ էի վախենում, թե ինչպես  կարձագանքեն երեխաներս  ու մտերիմներս, վախենում էի մենակ ապրել, քանի որ բոլորովին պատկերացում չունեի, թե դա  ինչպես էր լինելու:

3 տարի անց միայն հստակ որոշում ընդունեցի։

Վերջապես մի պահ հավաքեցի  քաջությունս և պատմեցի  ամուսնուս այն ամենը, ինչ կար իմ  հոգում: Ես ապահարզան պահաջեցի: Նա չվիճեց, չնայած նրա հայացքից երևում էր, որ  խորը  թախիծի մեջ է: Արդեն 6 ամիս է անցել, որ մենք պաշտոնապես բաժանված ենք: Գործընթացը հետաձգվեց կարանտինի պատճառով, քանի որ բոլոր զագսերը փակ էին: Թե չէ դա շատ վաղ  կլիներ:

Խստովանությունից հետո ես զգացի անհավատալի, մինչ այդ ինձ անծանոթ զգացողություն՝ ազատություն: Իհա՛րկե, հնարավոր չէր առանց կողմնակի քննադատությունների, բայց ես համոզված  եմ, որ եթե վճռական  քայլ չանեի, ապա անիմաստ կլիներ իմ կյանքը:

Մեր երեխաները վաղուց արդեն փոքր չեն, իրավիճակից  ցնցվեցին, բայց արդյունքում հաշտվեցին իմ ընտրության հետ:

 

Ես, որոշ իրեր վերցնելով, տեղափոխվեցի այն բնակարան, որը ժառանգություն էի ստացել մորիցս: Նոր զգացողությունները համեմատեցի  այն բանի հետ, երբ ես համալսարան ընդունվելու համար ուրիշ քաղաք էի մեկնել: Թվում էր՝ բոլորովին նոր կյանք:

Ես  համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Վերջապես ես կարող եմ ապրել ինձ համար, պատրաստել  միայն ինձ համար, միայնակ ռեստորաններ գնալ, վերադառնալ տուն, երբ  ուզում եմ  և անել  այլ բաներ, որոնք ամուսնության մեջ թույլատրելի չեն:

Как работать из дома и не сойти с ума | Фотография для начинающих ...

Պարզվում է, որ միայնակներն ավելի հեշտ են ապրում: Աշխարհի մասին իմ պատկերացումները փոխվեցին: Սա անհավատալի  զգացողություն  է:

Այսպիսով, 28 տարվա ամուսնությունից հետո ես գնացի մի քայլի, ինչի մասին  կանանց մեծ մասը նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել:

Իսկ Դուք կամուսնալուծվեի՞ք երկար տարիներ համատեղ ապրելուց հետո: Գրեք մեկնաբանություններում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: