45 օր ա, որ ինձ չես ասում` «մամ դու լավ ե՞ս, հաստա՞տ», հիմա անհանգիստ չեմ մենակ, հիմա… անմահացած հերոսի մոր խոսքերը

45 օր ա, որ ինձ չես ասում` «մամ դու լավ ե՞ս, հաստա՞տ», հիմա անհանգիստ չեմ մենակ, հիմա… անմահացած հերոսի մոր խոսքերը․․․

Զինվորի մայրը՝ Մարիան, իր էջում գրեԼ է. «Սեն ջան կարոտել եմ, այսօր 45֊րդ օրն է ինչ ձայնդ չեմ լսել(յուրաքանչյուր օր գիտեիր որ յոթին վեր եմ կենում, զանգում էիր որ ձայնս լսեիր, ասում եիր` մամ որ առավոտ շուտ ձայնդ լսում եմ, օրս լավ է անցնում), քառասունհինգ օր է ինձ չես ասում

(իմ աշխարհ), 45 օր է, չես ասում `մամ շատը գնացել քիչն է մնացել ,շուտով կգամ, քառասունհինգ օր է, ինձ չես ասում` մամ դու լավ ե՞ս, հաստա՞տ, քառասունհինգ օր է դու չես զանգու և բարձր ասում (մաամ ՞ Ո՞նց է աշխարհի ամենասիրուն և լավ մաման) քառասունհինգ օր է,

դու չես ասում(մամ քուրս ո՞նց է, լավ նայի մինչև գամ, քառասունհինգ օր է, էլ չես կիսվում հետս քո պլաններով, որ յուրաքանչյուր օր մենք նոր պլաններ եինք կազմում։ Սեն ջան, իմ կյանք, իմ օդ և ջուր, իմ կյանքի իմաստ, երբ քեզ տենք էի ասում,ասում էիր, մամ տենց մի ասա, բա քույրս, ասում էի քույրդ էլ ա մեջը մտնում։Կյանքս, իմ թանկ,

իմ օդ ու ջուր, չեմ դիմանում առանց քեզ, արի խնդրում եմ, առանց քեզ շնչել չեմ ցանկանում, առանց քեզ աշխարհը դատարկ է բալես, առանց քեզ ծիծաղ չկա, առանց քեզ չկա ուրախություն, առանց քեզ արևն էլ է խավարել, առանց քեզ լույսը խավար է, առանց քեզ ես հողի եմ հավասար։ Իմ հպարտություն, իմ կյանքի իմաստ, արի,շուտ արի։

Յուրաքանչյուր օր զանգում էիր, որ ես չանհանգստանայի, մեկ րոպեով էլ անգամ զանգել ես ասել(մամ զանգել եմ ձայն լսեմ, այսօր խառն ենք, կարող է չկարանամ զանգեմ, ասի զանգեմ չանհանգստանաս) այժմ անհանգիստ չեմ է մենակ, այժմ մեռ նում եմ որդիս քո կարոտից, բա ո՞նց անեմ։ Արի աղաչում եեմ։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: