Սա պատմություն է ծանր ճակատագրով մի կնոջ մասին, ով իրեն սարսափելի վիճակի էր հասցրել։ 45 տարեկանում նա կշռում էր 268 կգ և հազիվ էր շարժվում։ Հաճախ ուտելու ցանկությունը ու անառողջ ուտելու սովորությունները գալիս են մանկուց: Այդպես եղավ Թեմիի հետ։

Նա լավ ընտանիքում էր ծնվել, ուներ սիրող ծնողներ։ Բայց մի պահ ամեն ինչ ասես փլուզվեց։ Աղջկա աչքի առաջ նրա հայրը մահացավ սրտի կաթվածից։ Մայրն ընկավ ծանր դեպրեսիայի մեջ և շուտով կորցրեց խելքը: 8 տարեկանում Թեմին մնաց գրեթե միայնակ։

Նա ապրում էր խելագար մոր հետ, ով ոչ մի կերպ չէր խնամում երեխային։ Աղջկան ստիպում էր ինքնուրույն գնումներ կատարել, պատրաստել և այլն։ Քանի որ մայրը չէր պատրաստում, Թեմին գրեթե ամեն օր ֆասթֆուդ և տարատեսակ անպիտան սնունդ էր ուտում։ Արդյունքում նա սկսեց կախվածություն ունենալ նման ուտելիքներից և սկսեց քաշ հավաքել։

Դպրոցն ավարտելուց հետո նա ցանկանում էր շարունակել ուսումը։ Նրան գումար էր պետք ապրելու համար, ուստի ընդունվեց աշխատանքի որպես դռնապան։ 18 տարեկանում նա աշխատավայրում հանդիպեց Ջեյմսին: Սկսվեցին ռոմանտիկ հարաբերություններ, որոնք հանգեցրին ամուսնության։
Ամուսինը չէր ամաչում կնոջ ավելորդ քաշից. Ավելին, նրան միշտ դուր են եկել հաստլիկ տիկնայք։ Հարսանիքից մեկ տարի անց զույգը որդի ունեցավ։ Նրանք երջանիկ էին։ Բայց կինը շարունակում էր քաշ հավաքել … Սննդային կախվածությունը չվերացավ, Թեմին շատ էր ուտում: Եվ նրա քաշը շարունակում էր աճել: Իսկ երկրորդ հղիությունն էլ ավելի վատացրեց իրավիճակը։
Ավելորդ ճարպի ահռելի քանակության պատճառով կնոջ ստամոքսը սկսեց կախվել՝ պատճառելով լուրջ անհարմարություններ։ Ի վերջո, ամեն ինչ հանգեցրեց նրան, որ ամուսինը դարձավ իր կնոջ խնամակալը։ Կինն իրականում ոչինչ չէր կարողանում ինքնուրույն անել, իր կրտսեր որդու համար բոլոր դժվարությունները և հոգատարությունը պետք է ստանձներ Ջեյմսը:
Ամուսինների միջև հարաբերությունները վատացան, Ջեյմսը ցանկանում էր նորմալ ընտանիք ունենալ, այլ ոչ թե լինել իր կնոջ խնամակալը: Փորձելով փրկել իր ամուսնությունը՝ Թեմին որոշեց մասնակցել «I wight 300 kg» ռեալիթի շոուին, որն օգնում էր գեր մարդկանց նիհարել։ Վիճակը լուրջ էր, կնոջ քաշը հասել էր 268 կգ-ի։
Ծրագրի բժշկի հսկողության ներքո Թեմին սկսեց նիհարել։ Նա հետևում էր իրեն նշանակված սննդակարգին, փորձում էր շատ շարժվել։ Երբ քաշը 200 կգ-ից պակասեց, կինը վիրահատվեց ստամոքսի փոքրացման համար։ Հիմա վերջապես սովի զգացումն անցել է, նիհարելն ավելի հեշտ է դարձել։
Թվում էր, թե կյանքը լավանում է, Թեմին կորցնում էր քաշը և դառնում ավելի անկախ։ Բայց ամուսնու զգացմունքները նրա հանդեպ վաղուց մարել էին։ Նրա համար մեծ ցնցում էր Ջեյմսի հեռանալն ու ուրիշ կնոջ հետ կյանքը կապելը։ Բայց տղամարդը խոստացավ, որ մենակ չի թողնի նրանց, որ կօգնի ու կաջակցի …

Թեմին ստիպված էր հաշտվել իրավիճակի հետ, նա ոչինչ անել չէր կարող։ Չնայած ամուսնու հետ ունեցած խնդիրներին, Թեմին չհուսահատվեց: Նա շարունակեց նիհարելու իր ճանապարհը: Իսկ ամուսինը չխաբեց, նա իսկապես օգնում էր կնոջը բուժման հարցում, ներկա էր որովայնի ավելորդ մաշկը հեռացնելու վիրահատությանը, օգնում էր լուծել տարբեր խնդիրներ և այլն։
Կինը քրտնաջան աշխատում էր՝ թաքուն հույս ունենալով, որ կարող է վերադարձնել ամուսնուն։ Առաջին տարում նա նիհարեց 121 կգ։ Երկրորդ տարում ևս 59 կգ։ Արդյունքում Թեմին նիհարեց 180 կգ՝ 268 կգ-ից դառնալով 88 կգ։
Նախկին ամուսինները հարաբերություններ էին պահպանում, անընդհատ շփվում էին։ Եվ աստիճանաբար Ջեյմսի զգացմունքները սկսեցին վերադառնալ։ Նա հասկացավ, որ սիրում է Թեմիին և ցանկանում է թարմացնել հարաբերությունները։ Նա առաջարկեց նորից հարաբերություններ սկսել, և կինը համաձայնվեց։
Թեմին այսօր երջանիկ է։ Նա նիհարել է, դարձել է գեղեցիկ և ինքնուրույն: Նրա մոտ է վերադարձել ամուսինը։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն