4 ամյա տղան 80 տարեկան տարեց մարդու է նմանվել՝ հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդության պատճառով

Մինչդեռ ուրիշ երեխաները խաղում և զվարճանում են, այս «ծեր» երեխան բուժում է հիվանդ հոդերն ու այլ հիվանդությունները: Լիովին գիտակցելով, որ օրգանիզմում տեղի են ունենում դեգեներատիվ պրոցեսներ՝ նա փորձում է լռել, բայց հաճախ չի կարողանում զսպել արցունքները…

Բայեզիդ Հոսեյնն ապրում է Բանգլադեշի հարավում: Նա տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ, որի ախտանիշները նման են վաղ տարիքում ծերացման նշանների:

Երեխայի դեմքը այտուցված է, մաշկը կախվել է: Ցավում են նրա հոդերը, ոսկորները փխրուն են, ատամները նույնպես վատ վիճակում են, սակայն չնայած այդ ամենին՝ Բայեզիդը շատ խելացի է:

Մարդիկ շրջանցում են նրան, իսկ երեխաները վախենում են խաղալ երեխայի հետ՝ չնայած տղայի բարությանն ու բարձր մտավոր ունակություններին:

Տրիպթի Հաթունը՝ տղայի 18 ամյա մայրը, ասում է, որ իր որդին շատ խելացի է, բայց իր սիրտը կտոր-կտոր է լինում, որ երեխան հիվանդ է, իսկ նրա արտաքինը վախեցնում է մարդկանց:

-Նա իմ առաջնեկն է: Նա ծերուկի տեսք ունի: Ինձ համար անտանելի է այն ցավը, որը ես զգում եմ, երբ տեսնում եմ, թե որդիս ինչ տեսք ունի:

-Երբ տղաս նոր էր ծնվել, այլմոլորակայինի տեսք ուներ: Բժիշկները նույնպես վախեցել էին, քանի որ առաջին անգամ էին նման բան տեսնում: Նրանք ինձ միանգամից զգուշացրեցին, որ չեն կարող որևէ կերպ օգնել,-պատմում է երեխայի մայրը:

Պրոգերիայով հիվանդ մարդիկ սովորաբար մահանում են 13 տարեկանում՝ սրտի կաթվածից կամ ինսուլտից:

-Որդիս գիտի իր հիվանդության մասին, բայց նախընտրում է լռել դրա մասին: Նա ուղղակի արտասվում է, երբ անհարմար է զգում դրա պատճառով,- ասում է երեխայի 22 ամյա հայրը:


աղբյուր


Понравилась статья? Поделиться с друзьями: