4 ամյա աղջնակն ավտոբուսում իր տեղը զիջեց մի տատիկի. բոլոր մարդիկ ծիծաղից լացում էին…

Իմ աղջիկը՝ Մանեն, շատ շուտ է սկսել խոսել: Ճիշտ է, ոչ բոլոր բառերն էր հստակ արտասանում: Դրա պատճառով էլ ժամանակ առ ժամանակ ծիծաղելի արտահայտություններ էր անում:

Մի օր պիտի գնայինք մորաքրոջս տուն, սակայն ամուսնուս անսպասելի կանչեցին աշխատանքի, և ես դստերս հետ միասին որոշեցի ավտոբուսով գնալ: Մենք նստած էին հենց դռան մոտ գտնվող նստարանին, երբ մի տատիկ բարձրացավ: Բնականաբար, նա մեզ մոտ կանգնեց, իսկ նստելու ազատ տեղեր չկային:

Մանեն այդ ժամանակ 4 տարեկան էր: Նա նայեց տատիկին, տեսավ, որ խեղճը ձեռնաձայտով է, մուգ ակնոցով և ծանր տոպրակ է բռնած, և մի անգամից ոտքի կանգնեց.

—Տատիկ ջան, նստեք, երևի ձեր ոտքերը ցավում են:

Տատիկը սկսեց ժպտալ, դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց, նա դժվարությամբ մոտեցավ և նստեց.

—Ինչ լավ և դաստիրակված աղջնակ ես դու: Ո՞վ է սովորեցրել, քեզ այդքան լավ պահել:

Մանեն հպարտությամբ նայեց կողքերը. իրեն դուր էր գալիս բոլորի ուշադրությունը: Եվ բարձր ձայնով պատասխանեց.

—Մայրիկս միշտ ասում է, որ մահամերձներին պետք է տեղ զիջել։

Ավտոբուսը մի պահ քարացավ, իսկ հետո բոլորը քիչ էր մնում ուշաթափվեին ծիծաղից: Մանեն էլ չի հասկանում, թե ինչու են բոլորը ծիծաղում, մոլորված նայում է կողքերը:

Իսկ ես էլ՝ փորձելով զսպել ծիծաղս, ուզում եմ տատիկին բացատրել, որ աղջիկս ի նկատի է ունեցել «մեծահասակներին», պարզապես բառերը շփոթում է:

Մենք մինչ այժմ հիշում ենք այդ պատմությունը…

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: