3 տղա ունեմ, բայց նախանձով եմ նայում աղջիկ ունեցողներին․․․Տղա ունենալուց շատ մի ուրախացեք, կարողա մի բաժակ ջուր
տվող չունենաք։Ես երեք տղա ունեմ: Հիշում եմ, երբ նրանք փոքր էին, ինձ աշխարհի տերն էի զգում, մտածում էի, ի՞նչ ունեմ մտա-
ծելու, տղերքս կմեծանան, ինձ կպահեն:
Մեր հարևանը երկու աղջիկ ուներ, միշտ ասում էի, մի հատ տղա բեր, որ տեր ունենաս:Տարիներն անցան, բոլորս մեծացանք: Հիմա
իմ հարևանի երկու աղջիկները հորն ու մորը բամբակի մեջ են պահում, շատ ուշադիր են ու հոգատար իրանց ծնողների նկատմամբ:
Առևտուր արած գալիս են, տունը մաքրում են, լվացք-արդուկ սաղ անում են: Ծնունդներին, տոներին ճոխ նվերներ են անում:

Ես իրանց չեմ հետևում, ուղղակի հենց իմ դիմացի տանն են ապրում, ակամայից ամեն ինչ տեսնում ու իմանում եմ:Փեսեքն էլ իրանց
հերթին շատ ուշադիր են: Հալալ լինի էդ էրեխեքին: Բայց իմ երեք տղերքից մեկը չի հետաքրքրվում, թե մենք ինչի կարիք ունենք: Մի
օր չի եղել, որ առևտուր արած գան, կամ փող տան ասեն գնացեք ինչ ուզում եք առեք:
Հարսներիս մասին էլ չեմ խոսում: Մի օր էդ երեքից մեկը չի գալիս, չի հարցնում, թե ինչով ա պետք օգնել: Ախր մեծ կին եմ, իմ համար
հեշտ չի որոշ գործեր անել:Հիմա նա խանձով եմ նայում հարևանիս: Երանի ես էլ մի աղջիկ ունենայի, միգուցե նա հոգ կտաներ մեր
մասին: