3 երեխաների մորը բռնեցին խանութից գողություն կատարելու ժամանակ. Բայց, թե ինչպես վարվեցին ոստիկանները կարճ ժամանակ անց, պարզապես անհնար է պատկերացնել…

 

Մի անգամ, երեք երեխաների մայր Թերեզա Ուեսթը հայտնվելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում,  խանութից գողություն էր կատարել, որպեսզի կարողանար կերակրել իր փոքրիկներին: Կինը հանուն իր երեխաների պատրաստ էր ամեն ինչի, բայց տեղի ոստիկաններից մեկի արձագանքը ստիպեց նրան  արտասվել և վերանայել իր արարքը:

Մի անգամ ոստիկանական հերթապահություն անցկացնելու ժամանակ, ոստիկաններ Կեյթ Բրեդշոուն և Կենդիս Սպրասինգը տեղեկություն ստացան, որ Հիլսբորում գտնվող «Food Lion» խանութից գողության է կատարվել: Նրանք անմիջապես ժամանեցին դեպքի վայր, որպեսզի պարզեն կատարվածը:
Ոստիկանները գողին ձերբակալելու փոխարեն որոշեցին հետապնդել նրան, հանցանքի իրական պատճառը պարզաբանելու համար: Տուն հասնելուն պես նրանք ականատես եղան մի շատ հուզիչ իրադարձության, որը հիմնովին փոխեց գողության վերաբերյալ նախնական բոլոր պատկերացումները:

Թերեզան բացատրեց ոստիկաններին, որ մի քանի անգամ պատկան մարմիններից օգնություն խնդրելուց և բացասական պատասխան ստանալուց հետո ինքը ստիպված գնացել է այդ քայլին: Կինը պնդում էր, որ առանց այդ ուտելիքի երեխաները ուղղակի սովից կմեռնեին: Ի դեպ Թերեզան վերցրել էր միայն առաջին անհրաժեշտության մթերքները, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր ընդամենը 36 դոլար: Սկզբում ոստիկանններր կարծում էին, թե կինը կեղծավորություն է անում, բայց սառնարանի պարունակությունը ստուգելուց հետո որոշեցին նրան մեծահոգաբար մոտենալ:

Բնականաբար ոստիկանները պարտավոր էին նման իրավիճակում կամ ձերբակալել կնոջը կամ գոնե տուգանել նրան:

Հիլսբորի իրավապահները այս պատմության մասին հրապարակում արեցին իրենց Ֆեյսբուքյան պաշտոնական էջին, որտեղ Թերեզայի արարքը արդարացրեցին կնոջ հուսահատ լինելով:

Երեկոյան օրվա խառնաշփոթից հետո, ոստիկանները սեփական միջոցներով մթերքներ գնեցին և այցելեցին Թերեզայի բնակարան:

Այդ դեպքից հետո Թերեզան չէր կարողանում զսպել իր արցունքները: Նա նաև հույս ուներ, որ շատ ու շատ բարեգործներ իր նման արարքից հետո կօգնեն իր երեխաներին և նա այլևս ստիպված չի լինի գողություն անել:

Ի դեպ Կեյթը իր հրապարակման մեջ Թերեզային չներկայացրեց իբրև հանցագործի և ավելացրեց նաև, որ յուրաքանչյուր ոստիկան նախ և առաջ մարդ է, հետո նոր՝ օրենքի ներկայացուցիչ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ArmFB.top

Понравилась статья? Поделиться с друзьями: