29 տարեկան մայրը երեխայի միջից չարքերը քշելու համար կապել է 12 տարեկան որդուն և ծեծել…

Նիժնի Նովգորոդի հյուրանոցներից մեկում 29-ամյա ռուս մայրը իր որդուն ծեծել է հոկեյի մականով՝ նրա մեջից չարքերը հանելու նպատակով:
Տեղի լրատվականները հայտնում են, որ կինն իր 12-ամյա տղային հուլիսի 25-ին տարել է հյուրանոց, կապել, մի քանի անգամ հարվածել մականով, ապա ցավազրկողներ ու քնաբեր սրսկել, որպեսզի նա չաղմկի ու ուշադրություն չգրավի:

Ծեծելուց հետո նա երեխային կապված թողել է ու գնացել: Միայն օրեր անց տղային գտել են կապկպված՝ քաղցած ու ծարավ, կողքին՝ մականը:
Նա սկզբում ասել է, թե խաղալիս է վնասվել, հետո խոստովանել է, որ մայրն է ծեծել:
Մոր հանդեպ քրեական գործ է հարուցվել, նա ձերբակալված է, նրա 12-ամյա որդին վերականգնողական կենտրոնում է, 1 ամսական աղջիկը՝ բուժհաստատությունում:

Աղբյուր


Понравилась статья? Поделиться с друзьями: