27 տարի առաջ կինը որդեգրեց մի տղայի. ահա թե ինչպես տարիներ անց տղան վճարեց կնոջը՝ բարության համար

Վերոհիշյալ դեպքը կարող է նաև տեղի չունենար, եթե մի օր, մի մեծ սրտով մարդ չփորձեր օգնել մեկ ուրիշին։ Հայտնի է, որ լավ արարքը հետ վերադառնալու սովորություն ունի և այս պատմությունը հենց դրա վառ ապացույցն է։

Որդեգրման համար փաստաթղթեր պատրաստելով ՝ Ինգեբորգա Մակինտոշը չէր պատկերացնում, թե ինչ կլինի այդ ազնվական արարքը կատարելուց հետո: 27 տարի անց նրա անձնուրացությունն ու անսահման սերը տղայի հանդեպ, բառացիորեն փրկեցին կնոջ կյանքը: Կինն ընտրել էր անսովոր և շատ բարդ մասնագիտություն: Նա ծնողների կողմից լքված երեխաների խնամակալ էր: Ավելի քան 120.000 լքված երեխաներ ջերմություն, ուշադրություն և խնամք գտան իրենց այսպես կոչված մոր տանը:

Եվ չնայած, որ Մակինտոշը յուրաքանչյուր երեխայի հետ վերաբերվում էր մեծ համբերատարությամբ և սիրով, այդ տղան պարզապես շահել էր նրա սիրտը: Իրենց ծնողների կողմից լքված երեխաների համար նախատեսված կացարանում Մակինտոշը հանդիպել էր 4֊ամյա մի երեխայի և անմիջապես հասկացել, որ սա իր տղան է: Բայց փոքրիկ Ջորդանի որդեգրումն այնքան էլ հեշտ չստացվեց։ Չնայած իր ունեցած աշխատանքին, նրան թույլ չէին տալիս երեխային որդեգրել մանկատնից: Ինչպես պարզվել էր, տղայի կենսաբանական մայրը պայմանագիր էր ստորագրել, որտեղ նշել էր, որ միայն աֆրոամերիկյան ընտանիքները կարող էին որդեգրել Ջորդանին: Շուրջ չորս տարի այս պայմանի պատճառով տղային փնտրում էին համապատասխան ընտանիք` ամբողջ երկրում: Արդյունքում` երկար պայքարից հետո Ջորդանը դարձավ Ինգեբորգա Մակինտոշի պաշտոնական որդին։

20 տարի անց սկսվեցին դժվարություններ…

Նրանք ապրում էին երջանիկ կյանքով: Տղան դարձավ չափահաս և անկախ անձնավորություն: Այնուամենայնիվ, նա միշտ հիշում նրան, ով կարողացել էր փոխարինել իր սեփական մորը և վերականգնել հավատը մարդկանց հանդեպ: Ջորդանը հավերժ երախտապարտ էր Մակինտոշին իր մանկության համար` նրա ցուցաբերած խնամքի և սիրո համար:

Եվ որոշ ժամանակ առաջ նա հնարավորություն ունեցավ շնորհակալություն հայտնել մորը: Մակինտոշի մոտ հայտնաբերվեց երիկամների պոլիկիստոզ հիվանդություը, և նրան անհրաժեշտ էր շտապ փոխպատվաստում: Դա իմանալով՝ Մակինտոշը ինքն իր մեջ հաստատեց այն միտքը, որ այն կյանքը, որը նա անցկացրեց առանց ափսոսանքի, ուրիշներին օգնելու համար, ավարտվում է: Բայց հետո միջամտեց նրա սիրելի տղան …

Հենց որ Ջորդանն իմացավ մոր հիվանդության մասին, նա անմիջապես անցավ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները` համատեղելիությունը ստուգելու համար: Պարզվեց, որ նրա երիկամը լիովին համապատասխանում է փոխպատվաստման համար: Առանց մի վայրկյան կասկածի, տղան իր մի երիկամը  տվեց իր խորթ, բայց ամենասիրելի մորը:

27 лет назад женщина усыновила мальчика. Вот как приёмный сын ...

Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող էր անցել, և այժմ Մակինտոշը  շարունակում է ապրել իր մանկատան երեխաների և իհարկե ամենակարևորը Ջորդանի շնորհիվ: Նա խնամել էր 120.000 երեխաների, բայց նրա կյանքը փրկեց միայն մեկը։

Հետաքրքիրն այն է, որ վիրահատությունն իրականացվել է մայրերի օրվա նախօրեին: Ինքնասիրությունը, ուշադրությունը, խնամքն ու սերը այն անգին մետաղադրամներն են, որոնք Դուք չպետք է պահեք միայն Ձեզ համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: