2021 թվականի աստղագուշակը` հորոսկոպի բոլոր նշանների համար

ԽՈՅ — Մինչև փետրվարի կեսն արժե զգույշ լինել: Մարտը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Մայիսի վերջը դրական փոփոխություններ է խոստանում կյանքի բոլոր բնագավառներում: Հունիսը հաջող կդասավորվի ուսանողների համար: Հուլիսից բարդ շրջան կսկսվի: Սեպտեմբերը ֆինանսական վիճակը բարելավելու, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կտա: Սա բարենպաստ ժամանակահատված կլինի անշարժ գույք ձեռք բերելու համար: Դեկտեմբերն անպայման կուրախացնի: Այս ամսին կփոխվի ձեր շրջապատը:

ՑՈՒԼ — Ձեզ լավ տարի է սպասվում: Հատկապես բարենպաստ ու անամպ կլինի տարվա առաջին կեսը: Փետրվարին կվշտացնի գործերում կանգառը, անհապաղ հաջողության հասնելու անհնարինությունը: Մարտից հունիսը կկարողանաք շատ գործերում հաջողությունների հասնել, այդ թվում՝ նրանցում, որոնք առաջ ձեզ չէին տրվում: Իսկ ահա օգոստոսին արժե ուշադիր լինել: Հոկտեմբերին գործերը շատ ժամանակ կխլեն: Նոյեմբերն ու դեկտեմբերը հաջող կդասավորվեն: Բազմաթիվ հետաքրքիր գործեր կլինեն, իսկապես կտարվեք նրանով, ինչով կզբաղվեք: Կհանդիպեք մարդկանց, ովքեր կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ — Տարին շատ հակասական ու անհարթ կսկսվի: Հունվարյան իրադարձությունները կստիպեն ձեզ մտածել՝ արդյոք ճիշտ ուղի եք ընտրել: Փետրվարը ոչնչով ավելի լավը չի լինի: Գարունը բարենպաստ կլինի նոր ծանոթությունների համար: Ամառը կստիպի հուզվել: Դա բարդ ժամանակ կլինի աշխատանքի ու ուսման համար: Չի բացառվում՝ սեպտեմբերը նույն ձևով դասավորվի: Հոկտեմբերն ավելի հեշտ կլինի: Տարվա վերջին ամիսները նոր հնարավորություններով լի կլինեն: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն գործնական ու անձնական հարաբերությունները:

ԽԵՑԳԵՏԻՆ — 2020 թվականի սկզբում արժե ուշադիր լինել, նրա առաջին ամիսները հեշտ չեն լինելու: Շատ բան կախված կլինի ինքնատիրապետումից: Ավելի բարենպաստ շրջան կսկսվի ապրիլի կեսից: Իհարկե, բոլոր խնդիրները միանգամից չեն լուծվի, ամեն ինչ ինքն իրեն լավագույն ձևով չի դասավորվի: Հոկտեմբերի առաջին օրերին դրական միտումների ազդեցությունն ու գործնական ակտիվությունը կնվազեն: Տարվա վերջն այնքան էլ արդյունավետ չի լինի: Փոխարենը մի քանի հանգիստ ամիսների ընթացքում կկարողանաք վերականգնել ուժերը, լուծել տնային հարցերը, հոգ տանել ձեր ու մտերիմների մասին:

ԱՌՅՈՒԾ — Տարվա սկիզբը բարենպաստ է: Մարտն ու ապրիլը լարված կլինեն: Այս ամիսների համար լուրջ ու կարևոր բան մի ծրագրեք, քանի որ փոքրիկ գործերը մեծ ուժեր են խլելու: Հունիսին ամեն ինչ կհեշտանա, չնայած՝ որոշ խնդիրներ կհիշեցնեն իրենց մասին: Մինչև տարեվերջ կհասցնեք հետաքրքիր ու անսովոր բաներ անել, եթե հնարամիտ ու վճռական լինեք, չվախենաք խախտել ավանդույթները: Դեկտեմբերին կարևոր կլինի ինքներդ ձեզ լսելը: Այդ ամսին ձեր որոշումներից ու արարքներից շատ բան կախված կլինի:

ԿՈՒՅՍ — Տարին լավ կսկսվի: Հատուկ ուշադրություն պետք է դարձնեք մարտին: Այդ ամիսը գործերում իսկական բեկում մտցնելու հնարավորություն կտա: Ապրիլից բացասական միտումների ազդեցությունը կուժեղանա և մինչև սեպտեմբեր պետք է պայքարեք դրանց դեմ: Շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի: Ամենամեծ հաջողություններ խոստացող շրջանը կսկսվի հոկտեմբերին: Հաճելիորեն կզարմանաք այն հնարավորություններից, որոնք ձեր առջև կբացվեն: Այդպիսի հնարավորությունները շատ կլինեն և՛ գործնական, և՛ անձնական հարաբերությունների ոլորտներում:

ԿՇԵՌՔ — Բարենպաստ, բայց անհանգիստ տարի է լինելու: Շատ բան կախված կլինի նրանից, թե որքան արագ կկարողանաք մի գործից մյուսին անցնել: Դա հատկապես ակներև կլինի 2020-ի առաջին կեսին, երբ իրավիճակը հաճախ կփոխվի, առաջնահերթություններն էլ կփոխվեն: Տարվա առաջին կեսի իրադարձությունները կազդեն կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքի վրա: Դուք շատ բաների այլ կերպ կնայեք: Տարվա երկրորդ կեսը մի փոքր թուլանալու հնարավորություն կտա: Աստղերի աջակցությունը նկատելի կդառնա: Ամենահետաքրքիրը այն հանդիպումներն են լինելու, որոնք սպասվում են 2020-ի վերջին ամիսներին: Հենց դրանց շնորհիվ կհասկանաք, որ ճիշտ որոշումներ եք ընդունել:

ԿԱՐԻՃ — Հունվարի սկզբին ձեզ մի քանի տհաճ պահեր են սպասվում: Փետրվարը, մարտն ու ապրիլը հաջող կդասավորվեն: Շրջապատողները ավելի շատ կվստահեն ձեզ, հաճախ կկիսվեն գաղտնիքներով ու հետաքրքիր առաջարկներ կանեն: Մայիսից ավելի բարդ շրջան կսկսվի: Այն կարող է մինչև աշնան կեսը ձգվել, բայց պետք չէ հուսահատվել: Հերոսությունների ու բարդ, բայց կարևոր հաղթանակների շրջանը կսկսվի հոկտեմբերից ու կձգվի մինչև տարվա վերջ: Մի քանի ամսվա ընթացքում շատ բան պետք է սովորեք, վերանայեք ձեր վերաբերմունքը սովորական թվացող բաների հանդեպ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ — Տարին բարենպաստ կսկսվի: Որոշ Աղեղնավորներ կհասկանան, որ պատրաստ են փոխել գործունեության ոլորտը: Ավելի դժվար կլինի մարտից օգոստոս ընկած հատվածում, քանի որ այդ շրջանում շատ բան պետք է հասցնեք անել: Տարվա վերջը խոստանում է հանգիստ, թեթև ու ուրախ լինել: Այդ հատվածում ցանկությունները կկատարվեն, ձեզ մոտ լավ կստացվի այն, ինչ առաջ չէր հաջողվում անել: Նոր հեռանկարներ կբացվեն մասնագիտական ոլորտում: Անձնական հարաբերություններն էլ ներդաշնակ կլինեն, բողոքելու պատճառներ չեք ունենա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ — Տարին անհանգիստ, բարդ, հետաքրքիր և թևեր տվող կլինի: Հաստատ չեք ձանձրանալու: Մինչև ապրիլ տեղեկատվություն հավաքեք, շփվեք տարբեր մարդկանց հետ, ոչ ստանդարտ լուծումներ փնտրեք: Մայիսից օգոստոս ձեզ լարված շրջան է սպասվում: Պետք է միաժամանակ բազմաթիվ որոշումներ ընդունեք, իսկ դա ձեզ դուր չի գա: Մնացած ամիսները բարենպաստ են, բայց դրանք էլ թույլ չեն տա պարզապես թուլանալ ու ոչինչ չնախաձեռնել. պետք է աշխատեք, ընդ որում՝ ավելի շատ, քան նախատեսել էիք: Բայց այստեղ չեք բողոքի: Նպատակը մոտ է:

ՋՐՀՈՍ — Տարվանից շատ բան սպասելը սխալ կլինի: Եթե ձեզ հաջողվի բռնել ալիքն ու ժամանակին գործել, շատ բան ավելի հեշտ կդասավորվի: Առաջին շրջանը, երբ կարող են նման հնարավորություններ բացվել, մարտի կեսին կլինի: Մայիսն ու հունիսի սկիզբը իրենց ձևով լավը կլինեն: Այս շրջանի կենտրոնում անձնական հարաբերությունները կլինեն: Եվս մեկ ամիս, երբ կարող եք հաջողության հասնել, հոկտեմբերն է: Ամենայն հավանականությամբ, խոսքն այստեղ ֆինանսական հաջողության մասին կլինի: Մնացած ամիսները ոչ այնքան վատը, որքան հոգնեցուցիչ կլինեն:

ՁԿՆԵՐ — Տարին հակասական ու ոչ միանշանակ կլինի, և դա ձեզ դուր կգա: Տարին կսկսվի աշխատավայրում բարդ իրավիճակներից: Համարյա ողջ գարունը կանցնի հետաքրքիր, գրավիչ, ժամանակ առ ժամանակ հոգնեցուցիչ աշխատանքի մեջ: Մի մոռացեք հոգ տանել ձեր մասին: Հունիսն ու հուլիսը չեն արդարացնի ձեր ակնկալիքները, իսկ ահա օգոստոսը իսկապես լավը կլինի: Կկարողանաք հրաշալի ժամանակ անցկացնել, ինչ-որ մեկի հետ ծանոթանալ: Տարվա մնացած մասը լավն է անշտապ, թուլացած, բայց նպատակաուղղված անելու այն, ինչն օգտակար է ձեր ու մյուսների համար:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: