1983 թվականին ծնվեց այս 7 կգ կշռող երեխա։ Ահա թե ինչպիսի տեսք ունի նա այսօր

Հաճախ են լինում դեպքեր, երբ երեխաներ են ծնվում վաղաժամ կամ, ասենք, շատ փոքր քաշով։ Նման  փոքրիկները որոշակի ժամանակահատվածում հատուկ խնամքի կարիք ունեն: Բայց 5 կիլոգրամից ավելի մեծ քաշով երեխաների ծնունդն արդեն անսովոր բան է։ Եվ մենք այսօր Ձեզ հետ կկիսվեք նման մի անսովոր տղայի կյանքի մասին:

1983 թվականին, երբ 24-ամյա Պատրիսիա Քլարկը հղիացավ, վստահ էր, որ իր երեխան շատ մեծ է լինելու։ Քանի որ նրա ընտանիքում արդեն հսկայական երեխաներ ծնվել էին, Պատրիսիայի համար սա ցնցում չէր: Ծնված երեխան կշռում էր 7 կգ, նա դարձավ նահանգի ամենամեծ երեխան։ Ստանդարտ չափսի մահճակալները նրա համար շատ փոքր էին, նորածինների հագուստը՝ նույնպես։

Մայրիկն ու որդին շատ հաճախ էին հրավիրվում ամերիկյան տարբեր հայտնի թոք-շոուների և հաղորդումների: Շատերի համար նման երևույթն անբացատրելի ու անհավանական բան էր թվում։ Քևինն այսօր 35 տարեկան է։ Նա նախկին զինվորական է։ Նրա հասակի և նախասիրությունների մասին հարցեր են լինում գրեթե ամեն օր։

Շատերը նույնիսկ կարծում են, որ նա պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է։ Թեև ինքը՝ Քևին Ռոբերտ Քլարկը, վաղուց սովոր է իր ոչ ստանդարտ արտաքինին և բոլորովին չի զայրանում ու վրդովվում անցորդների զարմանքից ու բացականչություններից։ Երիտասարդի հասակը 206 սմ է, իսկ քաշը՝ 136 կգ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: