18-ամյա հայ տղան այրվող տնից փրկել է հաշմանդամ ռուս կնոջը

18-ամյա ռոստովցի ուսանող Հովսեփ Գևորգյանը Կամենսկ-Շախտինսկիյ քաղաքում այրվող տնից փրկել է մի կնոջ: Հրդեհի ժամանակ տղան եղել է տան մոտ և առանց մտածելու նետվել է այրվող տուն, ենթադրելով, որ այնտեղ մարդիկ կլինեն: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Ռոստովի շրջանային վարչության մամուլի ծառայությունը:
Հայտնվելով այրվող տան մեջ՝ Հովսեփը տեսել է, որ հաշմանդամ կին կա: Երիտասարդը անմիջապես դուրս է բերել կնոջը: Իսկ Հովսեփի` օգնության հասած ընկերը դուրս է բերել տիկնոջ անվասայլակը:

«Ես այդ պահին չէի մտածում վտանգի մասին: Կարծում եմ, յուրաքանչյուրը նույն կերպ կվարվեր»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»  թերթին պատմել է Հովսեփը:

Կնոջ հարևանները հրշեջներ են կանչել: Վերջիններս մարել են հրդեհը և շնորհակալություն հայտնել հայ տղային հերոսական արարքի համար:

shantnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: