
Երեկ Արագածոտնի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել:
Երեկոյան Թալինի հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա երիտասարդի դի:
Պարզվել է, որ նա մահացել է ջրահեղձ լինելու հետևանքով։
Ըստ որոշ տեղեկությունների՝ նա Արագածավան գյուղում ապրող իր ընկերների հետ մտել է իրենց գյուղով անցնող Ախուրյանի ջրանցքը։ Որոշ ժամանակ լողալուց հետո հոսքը երիտասարդին մի քանի հարյուր մետր քշել է Նրա ընկերներն ու այլ քաղաքացիներ վրա են հասել, մեծ դժվարությամբ երիտասարդին հանել ջրանցքից։
Երիտասարդին անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզել են, որ նա մահացած է։ Երիտասարդը վաղը պետք է զորակոչվեր բանակ։
Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները: