17-ամյա ռեկորդակիր. Այս աղջիկն ունի աշխարհի ամենաերկար ոտքերը․ սա տեսնել է պետք

Աշխարհում այնքան շատ աղջիկներ կան, ովքեր նեղվում են իրենց կարճ հասակի պատճառով և երազում են երկար ոտքերի մասին, որպեսզի նվաճեն ամենանորաձև պոդիումները: Բայց կան այնպիսիք, ովքեր, ընդհակառակը, ամաչում են բարձրահասակ լինելուց, նրանք էլ ցանկանում են կարճահասակ լինել:

Այսօր մենք ցանկանում ենք Ձեզ ներկայացնել Տեխասից Մակի Կուրրին անունով 17-ամյա մի աղջկա: Նա վերջերս գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի կանանց և դեռահասների ամենաերկար ոտքերի տերը:

Իրականում, Մակին իսկապես ցանկանում էր սահմանել այս ռեկորդը, որպեսզի իր օրինակով ոգեշնչի բարձրահասակ երեխաներին` գնահատելու բնության կողմից տրված նրանց յուրահատկությունը:

Նրա ձախ ոտքի երկարությունը հասնում է 135,3 սանտիմետրի, իսկ աջ ոտքի երկարությունը՝ 134,3 սանտիմետրի: Աղջկա բարձրությունը 208 սանտիմետր է: Մակին ասում է, որ ոչ ոք իրեն չի վիրավորել ոտքերի պատճառով:

«Ինձ երբեք չեն վիրավորել իմ ոտքերի պատճառով … Նրանք ինձ բռնության չեն ենթարկել, քանի որ ես բարձր եմ եղել մյուսներից: Իսկ ավագ դպրոցում ես դադարեցի անհանգստանալ, թե ինչ են մտածում ուրիշներն իմ մասին»։

Բացի այդ, Մակին ընդունում է, որ ամեն օր բախվում է բազմաթիվ դժվարությունների. Դա իր համար միշտ կարճ հագուստն է, կամ փոքրիկ կոշիկները, և նրա համար դժվար է նաև մեքենա նստելը կամ դռների միջով անցնելը:

Բայց բացի դրանից, կան շատ առավելություններ. Օրինակ, նա հիանալի վոլեյբոլ է խաղում և կարող է գիրք վերցնել ամենաբարձր դարակներից: Նա նաև հայտնի է դարձել սոցիալական ցանցերում:

Հետագայում աղջիկը նախատեսում է մեկնել Մեծ Բրիտանիայի քոլեջ, ինչպես նաև ստանալ մեկ այլ կարգավիճակ Գինեսի ռեկորդների գրքում` արդեն որպես աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալ մոդել:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: