13-ամյա տղան բակում կառուցել է իր սեփական մինի-տունը, սա տեսնելով Դուք զարմանքից կքարանաք

Համարձակվում եմ, որ ավագ դպրոցի աշակերտների մեծ մասը մտածում է ամեն ինչի մասին, բացի սեփական տուն կառուցելուց: Բայց 13-ամյա Լյուկ Թիլը տարբերվում է իր հասակակիցներից: Այս տաղանդավոր և եռանդուն դեռահասը սեփական տունը կառուցել է հենց բակում։ Նրա երազանքի նախագիծն արժեցել է մոտ 1500 դոլար, և Լյուկն այժմ ապրում է իր փոքրիկ քոթեջում:

Կարող եմ վստահորեն ասել, որ Լյուկը նման չէ իր հասակակիցներին։ Ժամանակակից աշխարհում դեռահասները կախվածություն ունեն տարբեր գաջեթներից, սմարթֆոններից, իսկ այս երիտասարդն իրեն զբաղված պահելու ավելի հետաքրքիր միջոց է գտել։ Յութուբի իր ալիքում Լյուկն ասել է, որ փոքրիկ տուն կառուցելու ցանկությունն առաջացել է ձանձրույթից։ Մանրակրկիտ քննարկումից հետո Լյուկը բավականին լավ պատկերացնում էր, թե ինչպես է կյանքի կոչելու իր նախագիծը:

Նրանից պահանջվել է մոտ մեկ տարի տունը կառուցելու, անհրաժեշտ գումարն ու նյութերը հավաքելու համար։ Լյուկը հնձում էր բակի խոտերը, դրամահավաք էր անում, օգնում էր հարևաններին գումարի դիմաց և այլն։ Օրինակ ծանոթ էլեկտրիկն իր ավտոտնակը մաքրելու դիմաց օգնեց Լյուկին քաշել տան հոսանքը: Շինարարական նյութերի մոտ 75 տոկոսը Լյուկը գտել է տատիկի տնից, իսկ հորեղբոր ընկերը նրան տվել է մուտքի դուռը։

Տունը 8 քմ-ից մի փոքր ավելի է, 3 մետր երկարությունը և 1,70 մետր լայնությունը, ունի էլեկտրականություն, բայց դեռևս չունի ջուր, սանտեխնիկա և սանհանգույց: «Ես սիրում եմ մինիմալիզմը», — ասել է Լյուկը «Ես ուզում էի տուն առանց հսկայական հիփոթեքի»: Քանի որ շատերը հետաքրքրված էին տղայի աշխատանքով, նա մի քանի տեսանյութ նկարահանեց իր նախագծի մասին և դրանք հրապարակեց համացանցում։

Երազանքն իրականություն դարձնելու համար, ինչպես ֆինանսական, այնպես էլ շինարարական ոլորտում, Լյուկին օգնել են ծնողները։ Տունը դեռահասի համար իրական երազանք էր, օազիս, որտեղ նա կարող է հանգստանալ և անցկացնել իր ժամանակը։ Նա ունի միկրոալիքային վառարան, հեռուստացույց և երկրորդ հարկ՝ մահճակալով։

Այժմ Լյուկը ցանկություն ունի կառուցել մեկ այլ ավելի մեծ տուն, երբ գնա քոլեջ: Իր օրինակով նա հույս ունի ոգեշնչել ուրիշներին հետևել իրենց երազանքներին. «Ես ուզում եմ մյուս դեռահասներին ցույց տալ, թե ինչ կարելի է անել մեր տարիքում»,- ասում է նա իր տեսանյութերից մեկում։ Իր նախագծով հպարտ Լյուկին կարող եք տեսնել ստորև ներկայացված տեսանյութում:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: