Երևան քաղաքում`
Հունվարի 9-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 10-ին և 12-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին և 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Օդի ջերմաստիճանն հունվարի 9-10-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
